Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:29 30-10-2022

Փոխվել են իրողությունները, բայց անփոփոխ մնացել է միայն արցախցու կամքն ու վճռականությունը. Արթուր Մոսիյան

«Արցախահայությունը պատրաստ է տեր կանգնել ազատ ապրելու իր իրավունքին, ինչպես շուրջ 3 տասնամյակ առաջ արցախյան ազատագրական շարժման օրերին էր։ Փոխվել են ժամանակները, փոխվել են իրողությունները, անփոփոխ է մնացել միայն արցախցու կամքն ու վճռականությունը՝ տեր կանգնելու իր պատմությանը, իրավունքներին, եկեղեցուն, շիրիմներին, հազարավոր մեր նահատակ հերոսների արյունով սրբագործված հողին ու հայրենիքին»,- այս մասին հայտարարեց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ։

«Պատռման եւ շպրտման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում՝ անկախ այն բանից, թե ով կներկայացնի փաստաթուղթը, որովհետեւ դա պարունակում է նոր ցեղասպանության եւ Արցախի հայաթափման վտանգ: Այս ամենը թույլ չտալու ճանապարհը համախմբվելը եւ մեր իրավունքներին տեր կանգնել է»,- ասաց Արթուր Մոսիյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում