Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:17 24-10-2022

Զինծառայողները աշխատավարձ չեն ստանում․ նրանք, ովքեր խոսում են բարձրացումից, չեն տիրապետում իրավիճակին

«Նախ՝ զինծառայողները աշխատավարձ չէին ստանում․ նրանք, ովքեր զինծառայողների աշխատավարձից են խոսում, առավել ևս՝ բարձրացումից, մեղմ ասած՝ իրավիճակին չեն տիրապետում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով զինծառայողների ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացումից։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Կառավարության նիստում որոշվեց, որ կամավոր ատեստավորում անցած զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի։

«Զինծառայողները ստանում են դրամական բավարարում։ Դրանք տարբեր բաներ են, որովհետև զինծառայողները ոչ թե աշխատում են, այլ ծառայում են, և ըստ այդմ՝ դրամական բավարարում են ստանում։ Այդ դրամական բավարարումը մի քանի միավորների հանրագումար է»,- նշեց Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի՝ այդ դրամական բավարարումը պետք է լինի այս կամ այն կոմպոնենտից ելնելով. «Հիմա եթե վարչապետի պարտականություններ կատարող անձը չգիտի, թե ինչն է բարձրացնում, ես կարող եմ նաև մեկնաբանել, թե ինչքանով է արդյունավետ, ինչքանով է բավարար տնտեսական այս ճգնաժամային պայմաններում դա անելը։ Ինձ համար շատ դժվար է գնահատել մի բան, որը գնահատելի չէ։ Այն ժամանակ, եթե ինքը ասի դրամական բավարարման այս կոմպոնենտն եմ բարձրացնում, ես միգուցե նաև մեկնաբանեմ։ Սա ցույց է տակիս, որ այդ անձը տարրական գիտելիքներ՝ զինված ուժերի և բանակի հետ կապված, չունի»։

Անդրադառնալով զինծառայողների ատեստավորման գործընթացին՝ Նահապետյանն ասաց. «Զինծառայողները իրոք ատեստավորում անցնում են, և դա Փաշինյան Նիկոլի գյուտը չէ, դա միշտ եղել է, հիմնականում առաջին հերթին սպայական կազմի հետ կապված, դասակի հրամանատարից մինչև գնդապետի կոչում ունեցողի ատեստավորումն անհրաժեշտ է, բայց դա ուղղակիորեն կապել, ըստ իրենց, աշխատավարձի հետ, անհասկանալի է»։

Ըստ փորձագետի՝ զինծառայողների ատեստավորման իմաստը պետք է լինի այն, որ իրենք ատեստավորման միջոցով հասկանան, թե ինչքանով է տվյալ զինծառայողը համապատասխանում զբաղեցրած հաստիքին։

«Սովորաբար ատեստավորման իմաստն այն է, որ պարզ դառնա, թե տվյալ սպան այդ կոչումով ինչքանով է համապատասխանում զբաղեցրած հաստիքին, ինչքանով է իր պարտականություններին ամբողջապես, գոնե տեսականորեն տիրապետում, անհրաժեշտության դեպքում մարտական խնդիր դնելիս ինչքանով է կարողանում արդյունավետ լուծում տալ։ Ատեստավորման իմաստը աշխատավարձը չէ։ Քանի որ Փաշինյան Նիկոլը դպրոցի մանկավարժների, պետական չինովնիկների աշխատավարձի և նրանց բավարարման հետ կապված է գնահատական տալիս, դա բանակի հետ որևէ աղերս չունի, բանակի ատեստավորումը բոլորովին այլ նպատակ ունի։ Փաշինյանը երբ իմանար, որ զինծառայողը դրամական բավարարում է ստանում և այդ դրամական բավարարումը մի շարք կոմպոնենտներից է կախված՝ ծառայության տարիներ, կոչումներ, հաստիքի դրամական բավարարումը և այլն, այդ դեպքում կարելի էր ասել։ Եթե նույնիսկ դրամական բավարարումն են բարձրացնում, հարց է առաջանում՝ ինչու են կապում ատեստավորման հետ։ Օրինակ՝ դուք լսե՞լ եք, որ ոստիկանության կամ դատախազության աշխատակիցների աշխատավարձը կամ դրամական բավարարումը, որ բարձրացվում է, կապեն ատեստավորման հետ»,- ասաց Նահապետյանը։

Դիտարկմանը, թե վարչապետը ասաց, որ այդ մեխանիզմը կարելի է կիառել նաև այլ ուժային կառույցներում, Նահապետյանն ասաց. «Ես կարծում եմ, որ անարդյունավետ է, քանի որ իմաստը միայն դրամական բավարարումը չէ, այլ զինծառայողի մասնագիտական գիտելիքների ստուգումն է ու համապատասխանումը զբաղեցրած հաստիքին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին