Ներքին 4 տարի առաջ - 12:53 22-10-2022

Կարևորը ոչ թե Չավուշօղլուի դիվանագիտական բառապաշարն, այլ Էրդողանի հստակ հայտարարություններն են․ թուրքագետ

Չավուշօղլուի վերջերս հայտարարած՝ Հայատանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն ընդամենն արարողակարգային բնույթ ունեն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարությանը՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին։

Ըստ նրա՝ այդ հանդիպումները որևէ հստակ խնդիր չեն լուծում։

«Իրենք, իհարկե, սպասում են այդ խաղաղության գործընթացին։ Եվ այդ գործընթացն ուղղակի մեջտեղից չկիսելու, դրանով դրսի գործընկերներին՝ գլխավորապես Արևմուտքին հիասթափեցնելու համար արարողակարգային կշարունակեն հանդիպումները»,- ասաց թուրքագետը։

Ըստ նրա՝ այս դեպքում ուշադրություն առավելապես պետք է դարձնել Պրահայում էրդողանի արած հայտարարություններին։

«Որպեսզի պատկերը լինի հստակ, նախ և առաջ արձանագրենք, որ մինչև Չավուշօղլուի այդ հայտարարությունը՝ Էրդողանը Պրահայում քառակողմ հանդիպումից, նաև Հայաստանի հետ հանդիպումից հետո մամուլի ասւլիսում շատ պարզ շեշտեց, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, Թուրքիայի և Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց չի լինելու։ Այսինքն, մենք ամեն ինչ պետք է վերցնենք այս կոնտեքստում։ Չավուշօղլուն ինչ էլ ասի, ինչ էլ ասեն Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, մենք արձանագրում ենք, որ կարևորն Էրդողանի խոսքն է։ Ինքն ինչպես ասել է, պետության քաղաքականությունն այդպես է ընթանալու՝ անկախ Չավուշօղլուի օգտագործած դիվանագիտական բառերից՝ խաղաղություն, հարևանություն, բարեկամություն կամ այլ բան»,- ասաց թուրքագետը։

Ըստ թուրքագետի՝ այդ մասին խոսում է նաև կողմերի նախկին հանդիպումների արդյունքում հայ- թուրքական հարաբերություններում գրանցած զրո արդյունքը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
19:07 Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում