Մամուլ 3 տարի առաջ - 08:01 21-10-2022

Ռուսաստանը հերքում է Փաշինյանի հայտնած «նորությունը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, բացի նրանից, որ ասել է, թե Հայաստանն այլեւս գործ չունի, եւ Արցախն ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ, ակնարկել է նաեւ, թե լավ կլինի, որ Արցախի իշխանություններն էլ շարժվեն Արեւմուտքի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը շուտով դուրս է գալու Արցախից։ Իբր իր դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

Փաշինյանի հայտնած այս տեղեկությունն Արցախի նախագահն ու քաղաքական ուժերն իբրեւ բոթ են ընդունել, քաղաքական դաշտը մի քանի օր է՝ գործի է դրել բոլոր կապերը՝ ՌԴ-ից ճշտելու այս տեղեկատվության հավաստիությունը։ Նախատեսել են մեկնել Մոսկվա եւ տարբեր գործիչների են խնդրել, որ իրենց «կանալներով» ճշտեն, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը։

Երեկ մեզ ասացին, որ Ռուսաստանի բարձրաստիճան տարբեր շրջանակներից հերքել են Փաշինյանի հայտնած «նորությունը», ասել են, թե իրենք չեն պատրաստվում Հարավային Կովկասը նվիրել ուրիշներին եւ Արցախից հեռանալու մտադրություն չունեն։ Ի դեպ, առաջիկայում նաեւ ԱՀ նախագահի այց է նախատեսվում Մոսկվա, որից հետո պատկերն առավել ամբողջական կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը