Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:06 14-10-2022

Արամ Դանիելյանը 60-ն անց մարդ է․ այդ տարիքում մարդը չէ՞ր կարող նման գույք ունենալ․ ապացուցելու ենք, որ կարող էր․ փաստաբան

«Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ 4․5 տարվա ընթացքում հարուցվել է 15 քրեական գործ, էլ չեմ խոսում քաղաքացիական գործերի մասին, ևս 5-6 հատ էլ քաղաքացիական գործ ունենք»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Դանիելյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն՝ անդրադառնալով Դատախազության կողմից 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան ներկայացրած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումի վարույթ ընդունմանը։

«Մենք կարծում ենք, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը, ոնց որ թե անհիմն է։ Մենք հիմա նոր մտնում ենք պրոցես և ես այս փուլում որոշ բացահայտումներ չեմ կարող անել։ Բայց օրինակ, ասում են, որ Դանիելյանն ունի 3-4 հատ հողամաս Կոտայյքի մարզում, ունի մեկ անշարժ գույք Գեղարքունիքում՝ Սևանում, որն իրականում բուտկա է, ոչ թե տուն է կամ առանձնատուն է, այլ բուտկա է, ասում են՝ ինչպես է ստացվում, որ ունի նաև 3 հատ մեքենա։ Հիմա ես հարց ունեմ՝ 60-ն անց մարդը, կարծում եք, չէր կարող նման գույնք ունենալ»։

Դիտարկմանը, թե խոսքը 11 անշարժ գույքի մասին է, Սիրունյանն ասաց, որ հիմա չի կարող իրենց հիմնավորումները ներկայացնել, դրանք կներկայացվեն արդեն դատաքննության փուլում։

«Այդուհնդերձ, ուզում եմ ասել, որ Դատախազությունը ավելի քան 60 տարեկան մարդու կյանքի մեջտեղից կտրել է 15 տարի ու ասում է, որ այս պահին այդ գումարը չէիր կարող ունենալ։ Բա 45 տարին ինչի՞ չեն հաշվում։ Ընդ որում՝ ուզում եմ շեշտել, որ մենք մամուլի ասուլիս չենք տալու ու չենք հայտարարելու, թե քաղաքական հետապնդումներ են իրականացվում, մենք ուղղակի ապացուցելու ենք, որ Արամ Դանիելյանը այդ միջոցները ունեցել է ։ Ասում են՝ դու աշխատել ես 10 կոպեկ, ունես 100 կոպեկի ունեցվածք, իսկ պաշտոնից առաջ այդ մարդն ինչո՞վ է զբաղվել, 10 եղբայր ու քույր ունեցող ընտանիքի անդամը այդ գումարը չէ՞ր կարող ունենալ, որ Հրազդանում 3 հատ հողամաս ունենար։ Մենք դատարանում ապացուցելու ենք, որ մարդը կարող էր ունենալ այդ գումարները։ Փոխարենն ինձ հետաքրքրում է, թե ապօրինի գույքի բռնագանձման համար Աղվան Հովսեփյանի դեմ հայցն ո՞ւր է։ Աղվան Հովսեփյանն աշխատում էր գլխավոր դատախազ, ստանում էր 400-500 հազար դրամ, մինչ այդ էլ քննիչ էր աշխատում, ստանում էր 200 հազար դրամ, իսկ նրա Լուսակերտի, Սարյանի, Բյուրականի տները, էլ չեմ ասում Այվազովսկու նկարները որտեղի՞ց, ո՞ւր են նրա դեմ հայցը։ Եթե մեկը թալանել է, պետք է թալանածը հետ տա, մենք հենց այդ ուղղությամբ ենք պաշտանելու Արամ Դանիելյանին, ասելու ենք՝ նա չի թալանել»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ