Ներքին Ուղիղ եթեր 3 տարի առաջ - 10:44 13-10-2022

Կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի հերթական նիստը. ՈւՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 39 հարց, որից 36-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով գույք հանձնելու մասին,

- «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

- «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»