Ներքին 4 տարի առաջ - 21:00 07-10-2022

Գրաֆիկով ինչ են անում ընդդիմադիրները Ազգային ժողովում

Ընդդիմադիր պատգամավորները սկսել են մասնակցել Ազգային ժողովի նիստին։ Ազգային ժողովի հերթական քառօրյայի աշխատանքներին այսօր մասնակցում էին նաեւ ամիսներ շարունակ խորհրդարանական աշխատանքը բոյկոտած «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները կազմել են կոնկրետ գրաֆիկ, ըստ որի՝ քառօրյայի ամեն նիստին պետք է 3-4 պատգամավոր մասնակցի։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գրաֆիկը գտնվում է Արծվիկ Մինասյանի մոտ։

Խնդիրն այն է, որ հատուկ գրաֆիկով խորհրդարանական ընդդիմադիրները գնում, գրանցվում են նիստին, համարվում են ներկա, որպեսզի նստաշրջանի ավարտին իրենցից որեւէ մեկը հատած չլինի սահմանադրությամբ նախատեսված քվեարկությունների կեսից ավելին բացակայելու շեմը, եւ մանդատից զրկվելու հարց չառաջանա։

Ըստ կազմված գրաֆիկի՝ հերթով բոլոր պատգամավորները կմասնակցեն նիստերին՝ ապահովելու բացակաների նվազագույն շեմը մանդատներից չզրկվելու համար։

Հետաքրքիր է, որ անգամ Պրահայի հանդիպումների, ստորագրվող հայտարարությունների, ձեռքբերվող համաձայնությունների ֆոնին խորհրդարանական 2-րդ խմբակցության ղեկավարը՝ Սեյրան Օհանյանը, հայտարարում է, թե չի հետեւել Պրահայի հանդիպումներին, տեղյակ չէ, այսինքն՝ այս օրերին վճռվող հայրենիքի ճակատագիրը՝ հեչ, մանդատից չզրկվելը՝ «մեջ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում