Ներքին 4 տարի առաջ - 10:52 07-10-2022

Իշխանությունները ճղճիմ են ու անձնական վրեժխնդիր. Արթուր Հայրապետյան


Վերջերս «Գոյ» թատրոնի շուրջ ծավալված զրույցների համաձայն Արթուր Սահակյանին ուզում են հեռացնել թատրոնից, և դրանով սկսվելու է թատրոնը քանդելու գործընթաց։ Այս մասին Oragir.news-ը զրուցել է հրապարակախոս, սցենարիստ Արթուր Հայրապետյանի հետ։

Պատասխանելով`«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հայտարարությանը, թե իրեն ուզում են հեռացնել թատրոնից, և որն է հանարավոր պատճառը Հայրապետյանը պատասխանում է.

«Քանի որ այս իշխանությունները այնքան ճղճիմ են ու անձնական վրեժխնդիր, որ թույլ չեն տալիս մարդն ունենա կարծիք։ Խոսում են ժողովրդավարությունից, բայց երկիրը ավերակների ենթարկելուց հետո` որոշել են մի քանի առողջ բջիջներ, որ մնացել է` վերացնեն»։

Հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում, թատրոնի տնօրեն դարձնել մի կնոջ, որը թատրոնի հետ կապ չունի, Հայրապետյանը նկատում է. «Թատրոն այդ կնոջ մուտք գործելով` թատրոնը քանդելու գործընթաց կսկսվի։ Թատրոնը նորանկախ շրջանի մեր զարթոնքի, մեր նոր խոսք, ճաշակ, ազատություն բերող թատրոն էր, և հիմա դա այս ազգադավերին պետք չի։ Եվ մի մոռացեք, որ սրանք խզմալյանական թևի հետ վերացնելու ճանապարհին են մշակույթը առհասարակ»։

Հայրապետյանն ընդգծեց. «Մի քանի թատրոն են թողնելու։ Դա էլ է իրենց քայքայիչ ծրագրերի մեջ։ Իսկ ինձ ամենից շատ նյարդայնացնում է այն, որ մյուս թատրոնների տնօրեններն ու գեղղեկերը լուռ են, վախեցած ու անտարբեր։ Անտարբեր են հայրենիքի նկատմամբ։ Իրենց ընկերոջ, անգամ իրենք իրենց մասին կարծիք չունեն, որովհետև թվում է, որ ծպտուն հանեն իրենք են հայտնվելու նույն կարգավիճակում»։

Հայրապետյանը նշեց. «Ու այնքան պլոճիկ չունեն, որ մինչև հիմա ատամներով այս պատուհասին պահում են։ Ոչ ցասում կա, ոչ արժանապատվություն այդ մարդկանց մեջ։ Սունդուկյան թատրոնը` ընտանեկան բիզնեսի վերածած`գրողների մի խումբ, հայտնի գրանտներով շինված, նայեք ովքեր են այն մարդիկ, որոնք իբր բուռն ստեղծագործական աշխատանքների մեջ են։ Իսկ ո՞ւմ համար են այդ մարդիկ արարում,որ վաղը երկիր չի լինելու»։

«Միով բանիվ, պալատական մտավորականությանը պետք է հասարակությունը հանրության շրջանում պարսավանքի ենթարկի։ Այդ մարդկանցից ոչ ոք անգամ չնեղացավ, որ մի քանի օր առաջ իրենց սրտի վարչապետի շուրթերից լսեցին, որ իրենք անգրագետ են, որովհետև ցածր աշխատավարձ են ստանում։ Այդ մարդիկ իրենք իրենց չեն կարողանում պաշտպանել, էլ ուր մնաց»,- եզրափակեց Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում