Արտաքին 3 տարի առաջ - 14:06 05-10-2022

ԱՄՆ սենատորները կոչ են անում բռնագանձել ամբողջ աշխարհում սառեցված ռուսական ակտիվները

Ամերիկացի սենատորներ Ջիմ Ռիշը (հանրապետական, Այդահոյի նահանգ) եւ Շելդոն Ուայթհաուսը (դեմոկրատ, Ռոդ Այլենդի նահանգ) կարծում են, որ Ուկրաինային զգալի ֆինանսական օգնություն կարելի է ցուցաբերել այն ակտիվներով, որոնք կբռնագանձվեն ՌԴ Կենտրոնական բանկից, եւ ՌԴ անկախ այլ ակտիվներով։ Սենատորներն առաջարկում են 2023 ֆինանսական տարվա համար ԱՄՆ պետական պաշտպանության մասին օրենքին ավելացնել օրինագիծ ռուսական էլիտաների, օլիգարխների մասին (REPO Act 2022), տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Հանրային հաշվետվողականությունը ցույց է տալիս, որ 300 մլրդ դոլար գումարի ռուսական ակտիվներ են սառեցվել ամբողջ աշխարհում։ Դա շատ ավելին է, քան այն բոլոր միջոցների գումարը, որոնք առգրավվել եւ բռնագանձվել են ռուս օլիգարխներից»,- ասել է սենատոր Ռիշը։

«Հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական պատերազմի դաժանությունը՝ ճիշտ կլինի, եթե այդ միջոցները բռնագանձվեն եւ ուղղվեն Ուկրաինային օգնելուն, որպեսզի հաղթի այս պատերազմում եւ վերականգնի իր երկիրը»։

Սենատոր Շելդոն Ուայթհաուսն, իր հերթին, կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է Վլադիմիր Պուտինին հասկացնի, որ եթե նա շարունակի Ուկրաինա ներխուժումը, ապա ի պատասխան կստանա ֆինանսական հետեւանքներ։ «Այս միջոցը ուժեղ ու պարզ ազդանշան կլինի»,- ասել է Ուայթհաուսը։

Սենատորներ Ռիշը եւ Ուայթհաուսն առաջարկում են.

- ԱՄՆ նախագահին տալ ԱՄՆ-ում սառեցված ռուսական անկախ ակտիվները բռնագանձելու իրավունք,

- պահանջել ֆինանսական հաստատություններից՝ տեղեկացնել իրենց մոտ պահվող ՌԴ բոլոր անկախ ակտիվների մասին,

- ստեղծել Ուկրաինայի աջակցության հիմնադրամ եւ պահանջել, որպեսզի ցանկացած բռնագանձված անկախ միջոց ուղղվի հօգուտ Ուկրաինայի,

- ԱՄՆ պետքարտուղարին տալ բռնագանձված միջոցներն Ուկրաինա ուղարկելու լիազորություններ,

- ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչությանը տրամադրել լրացուցիչ ռեսուրսներ արտասահմանում գործընկերների եւ դաշնակիցների հետ աշխատելու համար՝ այլ երկրներում ռուսական լրացուցիչ անկախ ակտիվների բռնագանձման նպատակով։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար