Ներքին 4 տարի առաջ - 23:47 30-09-2022

Ինչու են ԱԺ-ում հյուրընկալված հասարակական-քաղաքական գործիչներն արհամարհում ԱԺ կանոնակարգը

«Դուրս ՀԱՊԿ»-ից համախմբման նախաձեռնող խումբն այսօր հանդիպել է ԱԺ ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նախաձեռնության անդամները հանձնաժողովի նախագահին են ներկայացրել հանրային տրամադրությունները և մտահոգությունները՝ կապված ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա անդամակցության հետ: Նախաձեռնության անդամները կարևորել են ՀՀ անվտանգային համակարգի հավասարակշռման, նոր գործընկերների հետ անվտանգային հարցերում հարաբերությունների հաստատումը, զարգացումն ու խորացումը, ինչպես նաև, այդ համատեքստում երևան եկած նոր հնարավորությունների օգտագործումը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի անվտանգային հիմնախնդիրներին առնչվող այլ՝ հրատապություն պահանջող հարցերի շուրջ։

Նկատենք սակայն, որ այս հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում, որտեղ, ըստ կանոնակարգի, բացի պատգամավորներից բոլորը պետք է այցելուի բեյջ կրեն։ «Դուրս ՀԱՊԿ»-ից համախմբման ֆեյսբուքյան հրապարակումից երևում է, որ նրանցից բեյջ կրել են միայն Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ու «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, այնինչ մյուսները, այդ թվում՝ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը և մյուսները չեն կրում բեյջ։

Հարց է առաջանում․ ինչո՞ւ են նախաձեռնության անդամները արհամարհում ԱԺ կանոնակարգը, թե՞ Անդրանիկ Քոչարյանն ինքն է խախտել կանոնակարգը՝ առանց փաստաթղթավորման ընդունելով հյուրերին։ Եվ սա այն դեպքում, երբ լրագրողներին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատակազմի աշխատակիցները հետապնդում են՝ պահանջելով հետևել ԱԺ կանոնադրությանն ու բեյջ կրել։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում