Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:58 05-09-2022

Հայկ Մարությանի նոր ներկայացման 4 օրերի բոլոր տոմսերն արդեն սպառված են

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ իր նոր՝ «Քաղաքապետ» ներկայացման 4 օրերին բոլոր տոմսերը արդեն սպառված են․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախնական պլանավորած 2 ներկայացման տոմսերը սպառվեցին առաջին 3 ժամում: Որից հետո որոշվեց ավելացնել ևս 2 ներկայացում, որոնց տոմսերը նույնպես շատ արագ վաճառվեցին: Այս պահին ձեռք ենք բերել պայմանավորվածություն ևս 1 ներկայացում ավելացնելու մասին` Հոկտեմբերի 10-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնում:

Շնորհակալ եմ այսպիսի արձագանքի համար»,- գրել է Մարությանը:

Ամենից շատ դիտված