Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:42 17-08-2022

ԱԱԾ-ն պետք է պատասխանի՝ ինչպես է 1,5 տարում այդ քանակությամբ պայթուցիկ հավաքվել Երևանի կենտրոնում․ Գագիկ Համբարյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից 4 օր է անցել, բայց մինչ այս պահը դատախազությունը որևէ մեղադրյալի մեղադրանք չի առաջադրել, որևէ պատասխանու պետական պաշտոնյայի անգամ աշխատանքից չեն ազատել։ Մինչդեռ, օրինակ, 2 տարի առաջ հրապարկվեցին Նիկոլ Փաշինյանի ուղերձի չստացված կադրերը, հաշված օրերի ընթացքում գտնվեցին մեղավորները։ Անգամ այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը պարզաբանեց, որ ավելի քան 1 տասնյակի հասնող հեռուստաընկերությունների համար հասանելի է եղել ուղիղ կապուղին, որով եթեր է հեռարձակվել ուղերձը, այնուամենայնիվ, աշխատանքից ազատվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, աշխատանքից ազատվեց նաև հեռուստաընկերության գլխավոր օպերատորը։ Մինչդեռ այս դեպքում անգամ առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ հարցաքննված չէ։

Ակնհայտ է, որ մեր իրավապահները չափազանց արագ ու օպերատիվ հայտնաբերում, պատասխանատվության են կանչում, հաճախ՝ մեկուսացնում, պաշտոնյաներն էլ հրաժարականներ են ներկայացնում, եթե գործը որևէ կերպ առնչվում է անձամբ Նիկոլ Փաշինյանին։

Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ «Սուրմալու»-ի դեպքը ցույց տվեց, որ հայաստանյան որոշ գերատեսչություններ հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կազմաքանդված են։ Դեպքից 1,5-2 ժամ հետո եթերներից ակնհայտ էր, որ դեպքից անցել էի 1,5 ժամ, սակայն տարածքում որևէ փրկարար չկար։

«Մենք ունեինք ողբերգական մի պատկեր, երբ մարդիկ բարձրացել էին այրվող փլատակների վրա՝ այն դեպքում, երբ բացառված չէր, որ կողքի կիսականգուն մնացած շենքը կարող էր քանդվել։ Էլ չեմ ասում, որ այդ մարդիկ ուղղակի թափառում էին փլատակների վրա և չգիտեին՝ ինչով օգնել, ինչ անել։ Մինչդեռ, երբ ընդդիմությունը հայտարարում էր, որ հանրահավաք են անելու, կամ քայլերթի մասին՝ ոստիկանները շատ արագ պատ էին կազմում կառավարական առանձնատան դիմաց, իսկ երբ քաղաքի կենտրոնում նման աղետ է տեղի ունենում, 2 ժամ անց միայն հրշեջներն էին աշխատում ու 2-3 հատ շտապօգնություն էր կանգնած, ու անծայրածիր քանակությամբ անձինք վազվզում էին փլատակների վրա։ Որևէ փրկարար ու ոստիկան չկար։ Բա էդ 400-500 հազար դրամ ստացող ՊՊԾ գնդի 2,5 մետրանոց տղաներն ո՞ւր էին։ Նրանք միայն ընդդիմադիրներին ծեծելու ու միտինգների ժամանակ կանանց ձեռք գցելո՞ւ համար են։ Ու այդ ֆոնին քայլականները գնում են այնտեղ PR-վելու, էլ չեմ ասում այսօրվա Տիգրան Ավինյանի անամոթ քայլը, երբ քաղաքապետի իր քարոզարշավը նա սկսում է այնտեղից, որտեղ 2 տասնյակի չափ մարդ է մահացել։ Այսինքն, մարդն իր քարոզարշավը սկսում է աղետի վայրից, մարդիկ ցույց են տալիս, որ իրենք աղետավոր ու մահաբեր ուժ են ու պատահական չէ, որ իրենց քարոզարշավը սկսում են ոչ թե «Մանկական երկաթուղուց» ու Հանրապետության Հրապարակից, այլ աղետի վայրից են քարոզարշավ սկսել։ Հետևաբար, պետք չէ զարմանալ, որ մենք աղետալի վիճակում ենք»։

Անդրադառնալով բացահայտմանը՝ նա ընդգծեց, որ կան որոշ փորձագետներ ու ֆեյսբուքյան օգտատերեր, ովքեր, անցած օրերին անուններ մատնանշելով պնդում են, որ այս ամենի հետևում կանգնած են այս իշխանության ներկայացուցիչները։

«Ինձ հետաքրքրիր է՝ իրավապահները հետաքննություն անցկացնո՞ւմ է այդ անձանց վերաբերյալ։ Կոնկերտ անուններ են նշվում, թե ովքեր են կազմակերպել այդ պայթյունը։ Մինչդեռ, իշխանությունները կասկածելի դանդաղկոտություն են դրսևորում այդ անձանց վերաբերյալ»։

Նա ընդգծեց, որ այս ամենի արդյունքում պետք է հրաժարականներ ներկայացնեին մի շարք պաշտոնյաներ, օրինակ, Երևանի այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում է այդ առևտրի կենտրոնը, փրկարարական տապալված աշխատանքների համար պետք է հրաժարական տա նույն ԱԻՆ նախարարը։

Անդրադառնալով, դիտարկմանը, թե թեև ԱԻՆ ղեկավարը պնդում է, որ քաղաքի կենտրոնում 4 տոննայանոց պայթուցիկ նյութեր է կուտակված եղել, սակայն որևէ իրավասու մարմին այդ թվում՝ ԱԻՆ ռեգիստրում այն գրանցված չի եղել, Համբարյանն ասաց, որ ԱԱԾ-ն ու ԱԻՆ-ն են մեղավոր։

«ԱԱԾ-ն պետք է պատասխանի, թե ինչպես է 1,5 տարվա ընթացքում այդ քանակությամբ պայթուցիկ նյութեր հավաքվել Երևանի կենտրոնում։ Ավելին, ինձ համար տարօրինակ է, որ անգամ մեղադրանք չեն փորձում առաջադրել առևտրի կենտրոնի ղեկավարությանը, հավանաբար վախենում են այն բանից, թե ինչեր նա կարող է բացահայտել, այնպես որ՝ ինչ-որ մեկի մեղավոր կհռչակեն, ինչ- որ ժամկետով կմեկուսացնեն՝ հաշվի առնելով մեր հասարակությն հիշողությունը՝ երաշխավորում եմ, որ այս մասին ոչ ոք չի էլ հիշի ու բոլոր մեղավորները ոչ թե կպատժվեն, այլ հակառակը կպարգևատրվեն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի