Ներքին 4 տարի առաջ - 17:57 29-07-2022

«Դեմ եմ»-ի անդամները կենսաթոշակային համակարգի «խափանման» համար մեղադրում են ԿԲ-ին, այլ ոչ թե կառավարությանը

2014 թ.-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: Սոցիալական վճարը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային վճար է։

Մինչև համակարգի ընդունվելը՝ հենց այդ ժամակաշրջանում դեմ արտահայտվողներ եղան, որոնցից շատերը հենց ներկայիս կառավարության անդամներ էին։ Շարժումն այդպես էլ կոչվեց՝ «Դեմ եմ» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն երկարատև ցույցերից ու պայքարից հետո համակարգն ի վերջո ընդունվեց։

Այժմ, պայմանավորված աշխարհաքաղաքական իրադարձություններով, մարդկանց՝ տարիների ընթացքում կուտակած մայր գումարի տոկոսները նվազում են, ինչը, օրինակ, տնտեսագետներից շատերը կապում են դրամի, եվրոյի, դոլարի արժեզրկման հետ։

Oragir.news-ը զրուցել է «Դեմ եմ» շարժման նախաձեռնողներից Լևոն Հարությունյանի հետ, հարցնելով՝ թե ինչով է պայմանավորված տոկոսների նվազումը։ Վերջինս պատասխանեց.

«Ներդրումներն անում են 30 %-ը դուրսը, 70 %-ը՝ ներսը, ներսում որտեղ են ներդրումներ անում. պետական պարտատոմսերում ներդրումներ են անում բանկերի արժեթղթերում, հիմա եթե մեր երկրում վատ է էկոնոմիկան, պետական պարտատատոմսերն ընկնում են, բնականաբար մարդկանց գումարը նվազում է. իբր պետական պարտատոմսերը պետք է ունենան ամենամեծ եկամտաբերությունը, բայց դա իրականում այդպես չէ, որովհետև հիմա վնասով են։ Պետության սխալն այն է, որ թույլ տվեց, որ համակարգը մտնի ներս, սա մենք գիտեինք, որ հենց այսպես էլ լինելու է 2014 թվականից, Նիկոլի գալուց էլ ասացինք, բայց մեր մոտից՝ «Դեմ եմ»-ից որ մարդիկ կային, ովքեր պաշտոն ունեին, իրենք ասացին՝ չէ՛, հիմա պետությունն ուրիշ է, վստահություն կա պետության նկատմամբ․ պետության վստահությունը չէր այստեղ հարցը կամ կառավարության, այլ վստահությունը նրանում էր, որ մենք կյանքում չենք կարողացել ֆանտաստիկ ձևի բաներ ունենալ, և եթե ճիշտ համակարգ լիներ, ինքը շատ լավ համակարգ կլիներ։ ԱՄՆ-ում այս համակարգն այնքան լավն է, որ մարդիկ ուզում են փող տանեն, դնեն մեջը, վերևից սահմանափակում ունեն դրած, 401 K է կոչվում ԱՄՆ-ում այդ համակարգը, բայց այստեղ չի լինելու այդ համակարգը, էկոնոմիկայի առումով ի՞նչ ունենք, որ մի հատ էլ եսիմ ինչ ապահովեն, ամբողջ հարցը նրանում է, որ մենք նախկինում էլ էինք ասում, որ կոլապս լինի, կամ նմանատիպ մի բան, կամ առհասարակ, տնտեսական կոլապս կա, որը տաս տարի մեկ լինում է, ես էլ ինքս հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ տնտեսական կոլապս է լինում, ՀՀ-ն այդքան պոտենցյալ չունի, որ կարողանա այդ համակարգն առողջ պահել, ԱՄՆ-ն իր տեղում է, ինչ ուզում, անում է։ Իրենք իրար կպցրել են մի քանի համակարգ, այդ համակարգերից, այսինքն, ինչ-որ կտորներ կպցրել են, դարձրել են շատ լավ առաջարկ։ Ամեն դեպքում, համակարգը պայթում է»։

«Դեմ եմ» շարժման նախաձեռնողներից էր նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Եթե մի կողմ դնենք այն, որ այս որոշումը պետությունն է կայացրել՝ կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու, և սա մի կողմ դնենք, ապա ընթացիկ նվազումները կապված են միջազգային շուկայի հետ, և միջազգային տնտեսական խնդիրները բնականաբար իրենց անդրադարձն են ունեցել նաև կենսաթոշակային ֆոնդերի վրա, որոնց զգալի մասը ներդրված են այլ երկրների արժեթղթերում։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն արտարժույթի մասին է, այլև հենց արժեթղթերի շուկայի և առհասարակ համաշխարհային տնտեսության։

Խաժակյանի խոսքով՝ քաղաքացիներին պետք է բացատրել նվազման պատճառները և դա պետք է զգուշությամբ անի ԿԲ-ն, որովհետև ամբողջությամբ վերահսկողությունը կենսաթոշակային ֆոնդերի՝ գտնվում է ԿԲ-ի լիազորությունների դաշտում.

«Պետք է մեկնաբանել, թե սա ինչու է տեղի ունենում, և եթե ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում․ մտահոգիչ է, երբ երկար ժամանակ, բացասական է լինում կեսաթոշակային հաշիվների բալանսը, բայց սա ավելի շատ վերջին շրջանի երևույթ է, որովհետև, երբ համակարգը նոր էր ներդրվել, ինքը դրական եկամտաբերությամբ էր աշխատում։ Մենք ժամանակին ասել ենք, որ երկարաժամկետում պարզ չէ՝ ինչ տնտեսական ճգնաժամեր կարող են լինել ու ինչքան նվազեն այդ ֆոնդերը, իրենք էլ ասել են, որ այդ ռիսկերը կառավարելի են, որովհետև գումարները մասամբ դրված են ՀՀ տնտեսության մեջ, մասամբ՝ այլ պետությունների»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur