Ներքին 4 տարի առաջ - 09:03 20-07-2022

Ինչ ճակատագիր ունեցան այդքան գովերգված տեսախցիկները

2016 թվականին ոստիկանությունը գնեց տեսախցիկներ, որոնք ճանապարհային ոստիկանները պետք է իրենց վրա կրեին, և դրանով պետք է նկարահանվեր վարորդ-ճանապարհային ոստիկան շփումը՝ հնարավոր կոռուպցիան բացառելու համար։

«Տեսախցիկներն արտադրվում են ՀՀ ոստիկանության հատուկ պատվերով` ճանապարհային ոստիկանության կարիքների համար: ՃՈ պահանջով այս սարքի համար ստեղծվել է առանձին հայաֆիկացված ծրագիր, ինչը կբացառի ճանապարհային ոստիկանի կողմից որևէ միջամտություն: Ձայնագրող, տեսաձայնագրող, լուսանկարող այս խցիկները մշտապես միացված վիճակում լինելու են ամրացված համազգեստին: Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը: Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, մինուս 50-ից պլյուս 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն: Այս ամենը, իհարկե, թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին և որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով: Շուտով նման տեսախցիկներ կունենան բոլոր ճանապարհային ոստիկանները, և ինչպես ասում են, լավ է մի անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել ու կարդալ»,- ասված էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ոստիկանությանը Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով, թե ինչ ճակատագիր ունեցան այդ տեսախցիկները, արդյոք պարեկները դրանք օգտագործելու են, թե դա ի վերջո դառնալու է պետության կողմից անիմաստ ծախս։ Ոստիկանությունից պատասխանել են, որ փոխանցել են պարեկային ծառայությանը, տեխնիկական քննություն են իրականացնում։ «Ճանապարհային ոստիկանության համար ձեռքբերված տեսաձայնագրող սարքերի մի մասը գտնվում է Ճանապարհային ոստիկանությունում եւ շահագործվում է ՃՊԾ անձնակազմի կողմից, իսկ թվով 205-ը փոխանցվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն, որոնք այժմ գտնվում են տեխնիկական գնահատման փուլում, եւ քննարկվում է դրանց օգտագործման ու պարեկային ծառայության առջեւ դրված խնդիրների կատարման հնարավորությունը»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան