Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:42 11-07-2022

Այն ինֆորմացիան, որն ուղղակի ծանրաբեռնել է հայտարարությունը, դուրս է բերվել․ Դումանյանը՝ ԿԳՄՍՆ խմբագրված հայտարարության մասին

«Կառավարության նիստին հնչեցվել է, որ Հիսուսի արձանի տեղադրման գաղափարը կա, կան փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ, սակայն տեղակայման դիրքի մասին որեւէ բան չի նշվում»: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է նախարարությունն իր տարածած հայտարարության մեջ հեռացրել այն հատվածը որտեղ նշված էր «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

«Դուք ֆիքսվել եք մի դրվագի վրա, որը կարեւոր չէ: Այն հայտարարությունը, որը տեղադրված է այսօր, նույնն է: Նախորդ օրը, եթե դուք ինչ-որ բան եք նկատել, տեխնիկական խնդիր է եղել: Այն ինֆորմացիան, որն ուղղակի ծանրաբեռնել է հայտարարությունը, դուրս է բերվել: Կառավարության նիստին նշվել է, որ մեր դիրքորոշումը դրական է, եւ հետագա գործընթացը պետք է լինի գործող կարգին համապատասխան: Ի՞նչ եք կարծում, կառավարությունը լրատվամիջո՞ց է: Մեզ հայտնի է, որ գաղափարը Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելն է, որ օրը եղավ հաստատված նախագիծը, այդ պահից էլ կարող ենք ասել, որ տեղադրվում է»,- նշեց Դումանյանը:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ ցանկացած քաղաքաշինական հարցով, եթե կա մտահոգություն, ԿԳՄՍ-ն պահանջում է խստորեն հետեւել օրենսդրության պահանջներին:

«Մենք հստակ հայտարարություն ենք տարածել եւ նշել կարգը։ Հուսով ենք՝ հետագան կլինի կարգին համաձայն: Ինչ կլինի՝ կապրենք կտեսնենք: Մեր մարմնի հետ Հատիսի մասին չի եղել քննարկում: Իսկ ես՝ որպես քաղաքացի, ո՛չ հիմքեր ունեմ ասելու, որ եթե այն լինի, մենք մեզ ավելի լավ կզգանք, ո՛չ էլ հիմքեր ունեմ ասելու, որ անթույլատրելի է, վատ է»,- ընդգծեց նախարարը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը խմբագրել է իր հաղորդագրությունը, որը վերաբերում է Հատիս լեռան տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը: Մասնավորապես, հանվել է հետեւյալ մասը. «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»:

Մինչդեռ հուլիսի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային