Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:26 29-06-2022

Ես մինչև Փաշինյանին չտեսնեմ, էս շենքից այն կողմ չեմ գնա, սաղ գիշեր պատուհանները կջարդեմ․ քաղաքացի

Այսօր Կառավարության շենքի դիմաց քաղաքացիներից մեկը Օragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր տան տանիքը էլեկտրոցանցի պատճառով հրդեհվել է, և ինքը արդեն երկու տարի տարբեր գերատեսչությունների դիմում է, և որևէ տեղից իրեն օգնություն չեն տրամադրում՝ այն նորոգելու համար։

«2019 թվականից գնում-գալիս եմ, ինձ պատասխան չեն տալիս, ասում են գնա, տուր դատարան։ Հիմա ես եկել եմ Կառավարության շենք, ու եթե ինձ այսօր պատաախան չտան, գիշերվա ժամը մեկն էլ լինի, ես այս շենքի բոլոր պատուհանները կոտրելու եմ։ Ո՛չ դատից եմ վախենում, ոչ էլ դատարանից։ Ես արդարություն եմ պահանջում։ Երկու տարի է՝ մի ղեկավարը ինձ ուղարկում է մյուսի մոտ, մյուսը՝ մյուսի, ու այսպես շարունակ։ Ես էլ այնքան գումար չունեմ, որ դատարան տամ գործերը։ Որ փաստաբանին մոտենում ես, թվեր են ուզում, ես հնարավորություն չունեմ։ Իմ տունը վառված է, ես հազիվ մի երկու բան սարքել, իմ երեխաների հետ ապրում եմ, ուրիշ հնարավորություն չունեմ։ Երկու տարի իմ երեխաները անձրևի ու ձյան տակ են եղել, այսօր ես մինչև Փաշինյանին չտեսնեմ, էս շենքից այն կողմ չեմ գնա, սաղ գիշեր պատուհանները կջարդեմ, ես ոչ մի բանից էլ չեմ վախենում»,- ասաց քաղաքացին

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան