Ներքին 4 տարի առաջ - 18:51 21-06-2022

«Վիվա-ՄՏՍ» ընկերության կատարած փոփոխությունը հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների թիրախում

«Վիվա-ՄՏՍ»-ը Արցախում իր ծառայություններից օգտվող բաժանորդներին տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից Արցախում «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում:

Oragir.news-ը կապ հաստատեց «Վիվա-ՄՏՍ» ընկերության մամուլի խոսնակ Վահե Իսահակյանի հետ, ով ասաց, որ նոր լրացումներ փոփոխության վերաբերյալ չի ցանկանում անել, և սակագնային պլանի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին «Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարել է ընկերության տնօրենի փոփոխության մասին։ Ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականից՝ այն հիմնադրելու պահից ի վեր, լքել է ընկերությունը, և նոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը, ով մինչ այդ զբաղեցրել է «ՄՏՍ» ընկերության իրերի, ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը:

Մեր հարցին, թե ընկերության տնօրենի փոփոխությունը արդյոք որևէ կապ ունի այս փոփոխության հետ, քանի որ դրանք համընկել են, Իսահակյանը պատասխանեց․ «Բացարձակ ոչ, դա որևէ կապ չունի հայտարարության հետ։ Հիմք ընդունեք միայն մեր տարածած հայտարարությունը, մենք թափանցիկ աշխատող ընկերություն ենք, և նման բաներ հնարավոր չեն»։

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին, «Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացրել էր, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանցում ռոումինգի մուտքային և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի, ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» շարժական ու տեղական ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանցից ՀՀ օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր զանգահարելու սակագինը նույնպես 5 դրամ էր:

«Վիվա-ՄՏՍ» ընկերության կատարած այս փոփոխությունը հայտնվել է նաև ադրբեջանական լրատվամիջոցների թիրախում և ադրբեջանցի օգտատերերի էջերում լայնորեն տարածվելով՝ մեկնաբանվում է իրենց հարմար ձևով։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին