Ներքին 4 տարի առաջ - 17:59 21-06-2022

Երկու օրից այս ձայնագրության մասին կմոռանան, ոնց 5000 զոհին մոռացան․ ինչ է քննարկվել ԲԴԽ-ում

Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննարկվել է Ռուբեն Վարդազարյանի երեկ հրապարակած ձայնագրությունը։

Oragir.news-ի տեղեկություններով՝ Ջհանգիրյանը խորհրդում քննարկմանը հայտարարել է, թե «անհանգստանալու բան չկա, երկու օրից այս ձայնագրության մասին բոլորը կմոռանան։ Ոնց 5000 զոհին մոռացան, սա էլ կմոռանան»։

Oragir.news-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ նման բան խորհրդում իր ներկայությամբ Ջհանգիրյանը չի հնչեցրել։ «Ես բացառում եմ, որ նա նման բան ասի, որովհետև ես երբևէ չեմ լսել պարոն Ջհանգիրյանի բերանից 5000 զոհի մասին խոսակցություն»։

Նա նշեց, որ քննարկման ընթացքում Ջհանգիրյանը ներկայացրել է իր դիրքորոշումը ձայնագրության առնչությամբ․ «Խորհրդում գտել ենք, որ պարոն Ջհանգիրյանը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո հրապարակային կներկայացնի իր դիրքորոշումը, որովհետև շեշտադրումներ կան, որոնք, կարծում եմ, պետք է հանրությունը իմանա։ Ես երեկ գրություն եմ ուղարկել Վարդազարյանին՝ խնդրելով մեզ տրամադրել ամբողջական ձայնագրության օրինակը, որպեսզի այն ամբողջական լսելուց հետո մեր հետագա քայլերը որոշենք»։

Հարցին, թե որոնք կարող են լինել հետագա քայլերը, արդյոք խոսքը կարգապահական վարույթի մասին է, նա նշեց, որ հետագա քայլերը տարբեր կարող են լինել և հիմա կանխատեսումներ չի կարող անել․ «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Խորհրդատվական սենյակից դուրս գալուց հետո սպասեք պարոն Ջհանգիրյանի կա՛մ հարցազրույցին, կա՛մ նա ասուլիսին։ Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ֆորմատը։ Սպասենք նաև, մինչև կստանանք մեր գրության պատասխանը, որից հետո էլ կկողմնորոշվենք»։

Դիտարկմանը, թե նախորդ օրը հանտարարել էր, որ Ջհանգիրյանի ասածներում քրեորեն պատժելի արարք չի տեսնում, իսկ Ջհանգիրյանի հնչեցրած մտքերի մեջ նաև դատարանի կամ դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ նույնպե՞ս չի տեսնում, նա պատասխանեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ այդ ձայնագրությունը մոնտաժված է, ու խոսքերը կարող են կոնտեքստից կտրված լինել։

«Մինչև մենք ամբողջական ձայնագրությունը չլսենք, չենք կարող որևէ բան ենթադրել։ Կարող եմ ասել, որ երբ մենք քննարկում էինք ու պարոն Ջհանգիրյանը ներկայացնում էր իր տեսակետը, թե ինչպես է եղել խոսակցությունը և թե ինչ են խոսել, ըստ էության, տպավորությունը լրիվ այլ էր, քան կարելի էր ենթադրել հրապարակված ձայնագությունը լսելուց։

Հետևաբար, ես հիմա չեմ շտապում ինչ-որ ենթադրություններ անել և կարող եմ ասել, որ պարոն Ջհանգիրյանի՝ խորհրդին տված պարզաբանումները բավականին ընդունելի են, բայց վերջնական կարծիք կազմելու համար պետք է լսել ամբողջական ձայնագրությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի