Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 15:35 15-06-2022

Վրանը գործիքներից մեկն էր, ինչպես ռեպռն ու պեկապը․ Արամ Վարդևանյան

«Վրանը գործիքներից մեկն էր, ինչպես այսօր ռեպռ կար, ինչպես նաև պեկապ, եթե պեկապը չլիներ, ասելու էիք՝ ո՞ւր է։ Մենք հստակ հայտարարել ենք և այդ հայտարարությանը հետևողական ենք լինելու։ ԱԺ-ում տեսնելու եք մեզ բացառապես մեր օրակարգով։ ՔՊ-ական օրակարգով, որը Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հետ առնչություն չունի, չեք տեսնելու»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստ են ընդդիմադիր պատգամավորները նորից գնալ ԱԺ և հարցուպատասխանի մեջ մտնել ՔՊ-ական պատգամավորների հետ։

Պատասխանելով այն հարցին, թե օրեր առաջ Սաղաթելյանը հայտարարում էր, որ պետք է վրանների թիվը ացելացնել, իսկ երեկ ասաց, որ պետք է հավաքեն, ինչն է պատճառը Վարդևանյանն ասաց. «Դա, կարելի է ասել, գործիքներից մեկն էր․ օրակարգը որևէ կերպ չի փոխվել»,- ասաց Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված