Ներքին 4 տարի առաջ - 14:57 14-06-2022

«Գեղարքունիք»-ի հրամանատարը մինչև պաշտոնյա դառնալը 30 հազար դրամ աշխատավարձ է ստացել

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, որը, ինչպես ինքն է պնդում, թեև բանակում չի ծառայել, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է «Գեղարքունիք» կոչվող ջոկատի հրամանատար, պարզվում է՝ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը չարքաշ կյանքով է ապրել։

Նարեկ Գրիգորյանի՝ 2018 թվականին պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագիրը կարդալիս մարդու հոգին մղկտում է։ Բանն այն է, որ Նարեկ Գրիգորյանը 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի հունիսի 21-ին։ Գրիգորյանն իր հայտարարագրում նշել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոն զբաղեցնելը, այսինքն՝ ավելի քան 6 ամսվա ընթացքում, նա որպես աշխատավարձ ստացել է ընդամենը 180 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական մոտավորապես 30 հազար դրամ։

Թե ինչ կազմակերպությունում է աշխատել և այդքան ցածր աշխատավարձ ստացել, Գրիգորյանը չի նշում։

Հետաքրքիր է ևս մեկ հանգամանք, պաշտոնը ստանալու պահին Գրիգորյանն իր մոտ 1 մլն դրամ գումար է ունեցել։ 30 հազար դրամ աշխատավարձով ինչպե՞ս է Գրիգորյանը կարողացել 1 մլն դրամ հետ գցել։

Փոխարենը 2021 թվականի ընթացքում Նարեկ Գրիգորյանը որպես աշխատավարձ ստացել է 7 մլն 216 հազար դրամ, այսինքն՝ Գրիգորյանի աշխատավարձը աճել է 20 անգամ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը