Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:35 04-06-2022

Մինչև հատուկ միջոց կիրառելը` որևէ պահանջ ոստիկանության կողմից չի հնչել․ Կոչուբաև

«Ոչ միայն հատուկ միջոցը, այլև առհասարակ ցանկացած ոստիկանական ներգործություն հավաքի նկատմամաբ ենթադրում է դրան նախորդող որոշակի պահանջի հնչեցում՝ ընկալելի և լսելի, դրա չկատարում, ժամանակի սպառում և նոր գործողության կատարում։ Մինչև 2018 թվականը շուրջ 10 տարվա աշխատանքի արդյունքում մենք հանգել էինք մի կետի, երբ առհասարակ հավաքի նկատմամբ միջամտություն կիրառվում էր, երբ տրամադրվում էր կես ժամ, 40 րոպե, 2 ժամ, 3 ժամ ժամանակ, որպեսզի հավաքի բովանդակությունը չտուժի, որպեսզի հավաքի նպատակները կյանքի կոչվեն, որպեսզի բողոքը հնչեցվի, մինչ պահանջը ընկալելի, լսելի, բարձրախոսով հնչեցվում էր, և որպես վերջին գործիք՝ օգտագործվում էին հատուկ միջոցներ»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում, անդրադառնալով երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելուն, ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նրա խոսքով՝ երեկ լուսաձայնային նռնակի կիրառումը ամբողջությամբ խնդրահարույց է, քանր որ պահանջ չէր հնչեցվել․ «Օրինակ՝ որ երթևեկելի գոտին ազատվեր, կամ հավաքը տեղափոխվեր այլ վայր, այդպիսի պահանջ չի հնչեցվել, ինչի պարագայում հատուկ միջոցի կիրառումը հատում է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածների, կլինի պաշտոնական լիազորությունների չարաշահում կամ անցում՝ կախված գործի առավել մանրամասն դետալներից։ Լուսաձայնային նռնակ կամ, առհասարակ, հատուկ միջոց կիրառելիս ոստիկանը պարտավոր է հաշվի առնել ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հատուկ միջոցի կիրառման հետևանքները, իսկ մենք այդ կադրերը հստակ ենք տեսել, որ ոստիկանը առանց հաշվի առնելու, որ սայլակներով երեխաներ կան, տարեց մարդիկ կան, կանայք կան այդ հավաքի մեջ, խոցելի խմբում գտնվող հաշմանդամություն ունեցող անձինք կան, անորոշ ուղղությամբ լուսաձայնային նռնակ նետեց»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից