Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:36 03-06-2022

Նիկոլի հրահանգով կազմակերպել են «կալցո» օպերացիան ու ջարդել են ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան

Այսօր բողոքի ակցիաների օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում, պատասխանելով է Օragir.news-ի հարցերին, թե ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառում է արել, որում ասվում է, որ բողոքի ակցիան խաղաղ չի եղել, քարերով հարվածել են ոստիկաններին, արդյոք նման բան եղել է, Սաղաթելյանն ասաց․ «Այս պայքարի առաջին օրից ԱԺ-ում կան մի քանի, չասեմ ճիշտ բնութագրիչը, որ անընդհատ փորձում են հիմքեր ստեղծել։ Ես պատասխանատվություն կրում եմ այս շարժման համար և հենց այստեղից հայտարարում եմ․ ես պատասխանատվություն կրում եմ այն քաղաքացու համար, ում ոտքերը ջարդել է ոստիկանը և նաև այն ոստիկանի համար, որն ինչ-որ կերպ վնասվել է։ Բայց սադրանքը ամբողջությամբ կազմակերպվել է Նիկոլի հրամանով, բայց այդ երիտասարդին ասեք, որ ինքը պատասխանատվություն է կրում երկիրը հանձնելու համար, ինքը պատասխանատվություն է կրում 5000 տղերքի համար։ Ես այս պայքարի մեջ, որ դուրս եմ եկել, ասել եմ, որ գնալու եմ մինչև վերջ և պատրաստ եմ ցանկացած զոհողության, քանի որ պայքարում եմ իմ հայրենիքի համար։ Երբ որ պատասխանատվությունից են խոսում այդ թափթփուկները, իրանք պիտի պատասխան տան 5000 տղերքի, 187 գյուղի, 6 քաղաքի, Աևցախի 72 տոկոսի կորստի, ՀՀ տարածքներ թշնամուն տալու համար, իսկ մնացածի համար ես պատասխանատվություն կրում եմ։ Ես նույնիսկ պատասխանատվություն եմ կրում նրա համար, որ նրանք նոյեմբերի 9-ից հետո մնացել են իշխանության և շարունակում են երկիրը հանձնել»,- ասաց Սաղաթելյանը։

«35 օր ժողովուրդը դուրս է եկել փողոց, մի մեքենայի հայելի չի կոտրել, այսօր Նիկոլի հրահանգով, հասկանալով, որ օրեցօր կորցնում են իշխանությունը, կազմակերպել են «կալցո» օպերացիան ու ջարդել են ժողովրդին»,- հավելեց Սաղաթելյանը։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում