Ներքին 4 տարի առաջ - 23:18 03-06-2022

Տարբեր բժշկական կենտրոններ դիմած 42 անձանցից 22-ը ոստիկաններ են․ ԱՆ

Ժամը 22:30-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ է դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են:

Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգով հրավիրած արտահերթը նիստը չի կայացել նաև ժամը 20։00-ին` քվորում չլինելու պատճառով:

«Դիմադրություն» շարժման մասնակիցները նախ 2 ժամ շրջափակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը, ապա երթով շարժվել են դեպի կառավարական ամառանոց: Դեմիճյան-Պռոշյան խաչմերուկում հրմշտոց և բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը