Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:44 24-05-2022

Ընտրողաբար կանչում են բացատրություն տալու. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է․
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունների հանձնարարությամբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խոշորացույցով հետևում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների սոցցանցային ակտիվությանը, և իշխանության ներկայացուցիչներին ուղղված՝ ոչ միայն հայհոյանք կամ վիրավորանք պարունակող, այլև այդպիսի միտք ենթադրող (ասենք՝ համառոտագրությամբ) գրառումների կամ «քոմենթների» դեպքում հերթով կանչում են բացատրություններ ու պարզաբանումներ տալու։
Նշենք, որ կանչվում են ընտրողաբար՝ հիմնականում այն անձինք, ովքեր առավելապես ակտիվ են թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ «փողոցում», այսինքն՝ մասնակցում են ընդդիմության ցույցերին և չեն թաքցնում իրենց քաղաքական դիրքորոշումը։ Մեզ հասած տեղեկություններով, «հրավիրվածները» որպես հակափաստարկ ներկայացնում են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից տարբեր ընդդիմադիր գործիչներին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները, նույնիսկ՝ «սքրինշոթերով», սակայն իրավապահների կողմից ոչ մի ռեակցիա չի դրսևորվում։
Այսինքն, գործ ունենք իրավապահ համակարգի ընդգծված միակողմանի գործունեության հետ, երբ նույն արարքը իրավապահները «նկատում» են միայն ընդդիմադիրների դեպքում, սակայն աչք են փակում «նիկոլամոլների» պարագայում: Ի դեպ, իրավապահների կողմից «հրավիրվածներից» մի քանիսն ասում էին, որ առանձնազրույցների ժամանակ քննիչներն էլ են դժգոհում, նշում են, որ արդեն զզվել են այս ամեն ինչից, կարևոր գործերով զբաղվելու փոխարեն ստիպված են նման անլուրջ բաների վրա ծախսել իրենց ժամանակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ