Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:29 12-05-2022

Նիկոլի նկարը՝ «չոլկայով» տնօրենի անձեռնմխելիության գրավական

Ճակատի մազափնջով՝ «չոլկայով» տնօրենները միշտ մոդայիկ են եղել բոլոր իշխանությունների օրոք: Նրանք անխոնջ ծառայել են օրվա իշխանությանը. եղել են ընտրակեղծարար՝ որեւէ հանձնաժողովում, պաշտոնյային սանի շուրթերով բանաստեղծություն ձոնող, նախընտրական շրջանում ուսուցիչներին ու աշակերտներին միտինգների քշող:

Նրանց ողջ ուժն ու հանդգնությունն ասես չարաբաստիկ «չոլկայի» մեջ է ամփոփված: Նման մազափունջ կրող տնօրեններից ոմանք այսօր էլ ծպտված իշխանասեր են: Նրանց թվում կան մարդիկ, որոնք մի քանի կուսակցություն են փոխել: Կան նաեւ ագրեսիվ տիրամեծար տնօրեններ, բնականաբար՝ «չոլկայով»:

Նրանց շարքում է, օրինակ, Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը: Նա իր էջում հպարտորեն դրել է Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ նկար, կիսել է հայտնի տեսանյութ, որտեղ Ալեն Սիմոնյանի մայրը թքում է ցուցարարների վրա ու միջնամատ ցույց տալիս:

Կրթահամալիրի տնօրենն էլ իր հերթին թքած ունի ԿԳՄՍ նախարարի զգուշացումների վրա, որ գերատեսչության ենթակայությամբ գործող հաստատությունները պետք է իրենց աշխատանքը կատարեն ճշգրիտ եւ լիարժեք:

Տիկինը ֆեյսբուքի իր էջում անթաքույց հայտարարել է, որ սատարում է գործող իշխանություններին, հետեւաբար ինչ կուզի՝ կգրի: Դրա համար էլ կամ ՔՊ-ականների գրառումներն ու նրանց մասին հոդվածներն է տարածում, կամ «դուխով» հայհոյում ընդդիմադիրներին։

Կարեւորը՝ Նիկոլի հետ նկար ունի:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը