Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:38 11-05-2022

Նիկոլականությունը բացառապես մոլեռանդների աղանդ է, իշխանությունից զրկվելուց հետո էլ շարունակելու է մնալ կրոն

Նիկոլականությունը նույնանում է աղանդավորական շարժման հետ, որը չորս տարի առաջ չի սկսվել, այլ տասնամյակների հեռավորություն ունի: Այն չի ավարտվելու Նիկոլի անկումով կամ հեռանալով, շարունակվելու է տարերային ու ընդհատակյա, երբեմն-երբեմն բացահայտ բռնկումներով, ինչպես աղանդավորական շարժումներն են լինում առաջնորդին կորցնելուց հետո:

Տարիներ ձգված այդ շարժումը վերջապես հաղթեց չորս տարի առաջ և դարձավ պետական կրոն Հայաստանում: Այն իշխանությունից զրկվելուց հետո էլ շարունակելու է մնալ կրոն և անընդհատ ունենալու է նորանոր հետևորդներ՝ դարձյալ ձգտելով իշխանության, կրկին հաստատելով իր առաջնությունը որպես կրոնական ուղղություն, աղանդ:

Այս կրոնական ուղղությունը բացառապես մոլեռանդների աղանդ է, դրա հետևորդները երդվյալներ են՝ անդրդվելի ու անհուսորեն անուղղելի: Առանց տևական միջամտության և երկարատև բուժման անհնար է այդ շեղումից դուրս բերել դրա հետևորդներին ու այդ հոգեախտի կրողներին: Նիկոլականությունը նաև հոգեկան կախվածություն է, ինչպես թմրադեղերից, կամ հոգեխեղում՝ ոչ նորմալ ու կայուն հոգեվիճակ, հոգեկերտվածքի շեղում: Այդ բոլոր կերպերն ինքնուրույն ու ինքնաբերաբար չեն ացնում, բժշկական միջամտություն է հարկավոր և համակարգված ու կայուն բուժման փուլեր: Բարդ ու դժվար, ամբողջական գործընթաց է ենթադրում:

Նիկոլականությունն արմատախիլ անելու, բուժելու և հետևանքները վերացնելու, մետաստազների տարածումը կանխելու համար պետական մոտեցում է անհրաժեշտ: Հարկավոր է առողջապահական, հոգեբանական համակարգ ներդնել, և այդ ախտով թունավորվածները փուլ առ փուլ անցնեն բուժման աստիճանները, մինչև հասնեն այն մաքրմանը, որ արյան միջից դուրս գա այդ թույնը՝ գույնի պես ներծծված ու նույնացած: Տարիների, գուցե տասնամյակների տքնաջան ու մանրակրկիտ, նաև ծախսատար աշխատանք է պահանջում՝ երկրի համար անվտանգային ու ռազմավարական նշանակություն ունեցող:

Նման համակարգ ֆաշիզմի տապալումից հետո ներդրվել է Գերմանիայում՝ օգնել ֆաշիստական գաղափարախոսության կրողներին ազատվել այդ հոգեկան ախտից: Նման մարդկանց հետ զրուցում էին հոգեբանները, ուղարկում առողջարաններ, հանգստյան գոտիներ, մինչև որ վերջնական ու անհետևանք ազատվեին այդ խեղումից: Բայց այդքան տասնամյակներ անց արդյո՞ք ֆաշիզմը արտազատվել է մարդկանց ներաշխարհից:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը