Ներքին 4 տարի առաջ - 09:28 09-05-2022

Խոշոր հրդեհ՝ «Տաթև» տոնավաճառում․ տարհանվել է 16 քաղաքացի

Մայիսի 9-ին՝ ժամը 01:56-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․ ծուխը տարածվել է կից գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հյուրանոցից տեղի ուժերով տարահանվել է 16 քաղաքացի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:08-ին: Այրվել է կիսակառույց շինության տանիքի փայտե կառուցատարերրը (մոտ 80 քմ):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում