Միտք 4 տարի առաջ - 21:28 26-04-2022

ՔՊ-ական «պտուտակի» ու նախկին ռեկտորի տարբերությունը

Այսօր ցուցարար ուսանողները, այդ թվում՝ ԵՊՀ-ական, մտել էին նաեւ Երեւանի պետական համալսարան: Ինչպես եւ սպասվում էր, նախկին ՔՊ-ական փոխնախարար եւ երբեմնի ՔՊ-ական պատգամավոր ԵՊՀ ռեկտորը ծլկել էր: Նա համարձակություն չէր ունեցել պարզ ճակատով կանգնել իր իսկ ղեկավարած բուհի ուսանողների առաջ եւ պատասխանել նրանց՝ Հայաստանի եւ Արցախի ճակատագրերի վերաբերյալ հարցերին:

Այն ուժը, որը խախտումներով նրան ռեկտոր է կարգել, նույնպես համարձակություն չունի, նրանը «դուխն» է, այն էլ՝ գլխարկների ու շապիկների վրա գրված: Այդ ուժի մենաշնորհը «դուխն» է ու շանտաժը, ինչն էլ գործի դրվեց՝ մեր հայրենիքը հանձնելու ու 5000 տղաներին սպանելու համար:

Այո՛, ԵՊՀ օրվա ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը չունի համարձակություն, նա վախենում է երիտասարդներից, որոնց համար հայրենիքն է սրբություն, ոչ թե իր «շեֆ» Փաշինյանը:

Հավանաբար, ԵՊՀ-ում կայացած բողոքի ակցիայի ժամանակ ռեկտորը ինչ-որ տեղից ծիկրակում էր ու հիշում, թե ոնց էին ժամանակին ռեստարտական հորդային իրենք բաց թողել նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի վրա ու վայելում էին նրան «գահընկեց» անելու հաճույքը:

Բայց ի տարբերություն Հովհաննես Հովհաննիսյանի՝ Արամ Սիմոնյանն արժանապատվորեն էր պատասխանում իրեն ուղղված բոլոր հարցերին ու հարվածներին: Ի դեպ, մի խորհրդանշական պահ էլ կա․ Հովհաննես Հովհաննիսյանը Արցախը հանձնած եւ Սյունիքը հանձնելու նկրտումներ ունեցող, Նժդեհին ֆաշիստ որակած ուժի մի փոքրիկ պտուտակն է, իսկ Արամ Սիմոնյանը՝ գիտնականի զավակ, գիտնական ու Զանգեզուրի հերոսամարտերի լավագույն մասնագետներից մեկը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում