Մամուլ 4 տարի առաջ - 08:33 23-04-2022

Հանուն աթոռի՞, թե՞ հանուն Արցախի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մոտ մեկ շաբաթ է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում։ Թեպետ Վանեցյանը հայտարարել է, որ այս պայքարն ապակուսակցական է` հանուն Արցախի, իշխանության համար պայքար չէ, բայց ակնհայտ է, որ անգամ ընդդիմադիր որոշ ուժեր եւ անհատներ նրա քայլը չեն ողջունում, չեն աջակցում, չեն միանում։ Ակնհայտ է նաեւ, որ ընդդիմադիր դաշտում առաջնորդության խնդիր կա, եւ անգամ ապակենտրոն պայքար հայտարարած ուժերից յուրաքանչյուրն ուզում է ցույց տալ իր «քաշը» եւ կշիռ չտալ «կոնկուրենտ ֆիրմային»: Դա առաջին հերթին արտահայտվելու է նրանում, թե ով ինչքան ժողովուրդ փողոց կհանի: Դա է պատճառը, որ մյուս ընդդիմադիր ուժերն այս օրերին Ազատության հրապարակում չեն կամ քիչ են։


Երեկ մեր հարցին ի պատասխան, Արթուր Վանեցյանն ասաց, որ իր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ․ «Ես կարող եմ նաեւ իմ ընդդիմադիր գործընկերների անունից ասել, որ որեւէ մեկս այսօր չենք խոսում վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին։ Սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի: Իսկ թե ապագայում ով կլինի վարչապետը, դա կորոշվի հետո` պայքարի ընթացքում, եւ այդ հարցում ամենակարեւոր սուբյեկտը ժողովուրդն է»:

Վանեցյանն ասաց, որ պատրաստ է պաշտպանել բոլոր այն թեկնածուներին, որոնք «կարող են լուծել այն դժվարագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ», բայց «Ձեր հարցը ես չեմ համարում, որ տեղին է»: Այսինքն` եթե հրապարակում իր շուրջը կրիտիկական զանգված հավաքվի, չի՞ հավակնելու վարչապետի պաշտոնին։ «Եկեք ենթադրություններով չզբաղվենք, կենտրոնանանք գաղափարի շուրջ՝ երկրի, հայրենիքի, հայ ժողովրդի ու Արցախի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարոըմ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի