Ներքին 4 տարի առաջ - 10:53 21-04-2022

Վարդենիսցիները որ լսում են Ալիևին, մտածում են՝ Պորտուգալիայի մասի՞ն է խոսում. Էդգար Ղազարյան

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն Oragir.news-ի հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումը, պատասխանեց, որ այսօրվա կենսական առաջնային օրակարգի մասին քննարկում չի եղել, քանի որ քննարկվել է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Իրավիճակը փրկելու համար պետք է երկու դաշնակիցներին՝ Իլհամ Ալիևին կամ Նիկոլ Փաշինյանին, հեռացնենք իշխանությունից։ Փաշինյանի իշխանությունը մեկ անձի իշխանություն է, և գոյություն չունի ինստիտուցիոնալ համակարգ։ Սա մեկ մարդուց և մեկ թելից կախված իշխանություն է, որը պետք է կտրենք ու շպրտենք դուրս։ Վարդենիսցիները որ լսում են Ալիևին, մտածում են՝ Պորտուգալիայի մասի՞ն է խոսում։ Չե՞ն մտածում, որ նույն վտանգն իրենց է սպասվում»։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում