Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:56 02-04-2022

Ես չեմ քննարկում իմ հրամանները․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան ուղղաթիռների միջոցով հարձակվել է Բելգորոդի «Ռոսնեֆտ» նավթային պահեստի վրա։
«Կներեք, ես չեմ քննարկում իմ հրամաններից ոչ մեկը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար կամ պետության ղեկավար։ Կան բաներ, որոնցով ես կիսվում եմ միայն Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների հետ, իսկ նրանք ինձ են հաղորդում»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինայի համար կարևոր է, որ ամբողջ աշխարհն իմանա, որ այս երկիրը պատերազմական վիճակում է գտնվում։ «Մեզ վրա հարձակվել են, դա է կարևորը: Սա ամենամեծ ողբերգությունն է։ Իսկ այսօր լսել, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան է տեղի ունեցել, ինչ-որ տեղ ինչ-որ բան պայթել է, իսկ Ուկրաինայում պատերազմ է ընթանում, անկեղծ ասած, ոչ պրոֆեսիոնալ է այդ մասին խոսելը։ Նրանք գրավել են մեր տարածքը։ Նրանք հարձակվել են մեզ վրա։ Այս պատերազմը շարունակվում է արդեն ութ տարի, հետևաբար, ինչ էլ որ լինի այս կամ այն ​​իրավիճակում, ինձ համար դժվար է մեկնաբանել»,- ասել է Զելենսկին։
Ապրիլի 1-ին Բելգորոդի շրջանի իշխանությունները հայտարարեցին, որ Բելգորոդում նավթի պահեստը հրդեհվել է «Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի պատճառով»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ