Ուղիղ եթեր
Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 20:31 30-03-2022

Զորամասում տեղերի մեջ հանգիստ քնում էին, գումար ստացան, իսկ մենք, որ դիակների կողքին էինք քնում, չստացանք

«Պատերազմը սկսվելու մասին լուրը իմացա ամսի 27-ի առավոտյան լուրերից։ Առաջին պատկերը, որ եկավ աչքիս առաջ, վիրավոր երեխան էր՝ գլուխը կապած։ Ես պատկերացրի իմ տղաներին նրա փոխարեն և հասկացա, որ պետք է գնամ։ Տանեցիներին առանց տեղյակ պահելու գնացի։ Հետո որ իմացան, շատ տխրեցին, ասացին՝ ինչի՞ ես գնացել, ասացի՝ գնացել եմ բոլորիդ համար, մեր հայրենի հողի համար»,- oragir.news-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի կամավորական մասնակից Պապայան Սերյոժան։

Մեր զրուցակից Սերյոժա Պապայանը կամավորագրվել և մեկնել է պատերազմ պատերազմի հենց հաջորդ օրը՝ Տիգրան Մեծ վարժարանի «Արամազդ» ջոկատի կազմում, մինչև օրս էլ գրանցված է այդ ջոկատի կազմում։ Սկզբի օրերին եղել է Մատաղիսում, ջոկատի անդամներից 4 հոգին զոհվել են, մի քանիսը՝ վիրավորվել այնտեղ։

«Կարկուտի նման ռումբերը թափվում էին, մի քանի մետր այն կողմ մեր ընկերները վիրավորվում և զոհվում էին, և չէինք հասկանում՝ ում բախտը ինչքանով կբերի։ Մի պահ գլորվում ընկնում էինք հողերի մեջ, վեր կենում, մեզ թափ տալիս, տեսնում, որ կենդանի ենք, աջ ու ձախ էինք վազում, որ փրկվեինք»,- ասաց Սերյոժան։

Այնուհետև կռվի մնացած օրերին մինչև հոկտեմբերի 28-ը եղել է Հադրությում։ «Մեզ Հադրութում եկան փոխարինելու ամսի 28-ին, մենք շատ հոգնած էինք և ի վիճակի չէինք այլևս կռվել, աչքներս կպնում էր։ 22 տղաներ եկան մեզ փոխարինելու։ Շատ տղաներ կային, որ ուզում էին մեզ փոխարինել, բայց չէր հաջողվում, անընդհատ ճանապարհին խփում էին մեքենաները։ Եկան մեզ փոխարինեցին, եկանք տուն, մի քանի օր մնացինք, մեր զոհված ընկերների գերեզմանին այցելեցինք, հետո նորից գնացինք»,- ասաց Սերյոժան։

Պատերազմից հետո Սերյոժային տվել են ընդամենը 68000 հազար դրամ, բայց իրենց ջոկատի կազմում եղել են տղաներ, որ հետագայում էլի 115 հազար են ստացել, իրեն գումար չեն տվել։ Անընդհատ ինչ-որ թղթեր են ուզել։ «Պաշտպանության նախարարություն, սոցիալական հարցերի նախարարություն, զինկոմիսաիրատ՝ ամեն տեղ դիմել եմ, ոչ ոք չի ասում՝ չի լինի, բայց անպատասխան են մնում դիմումներս»,- ասաց Սերյոժան։

Հավելենք, որ Սերյոժա Պապայանը կնոջ ու 3 որդիների հետ ապրում է Ավանում՝ վարձով բնակարանում, իսկ տան վարձը վճարել օգնում են ընկերները, քանի որ նա հազիվ է հասցնում հոգալ ընտանիքի ծախսերը:

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ