Ներքին 4 տարի առաջ - 22:48 19-03-2022

Կոկորդիլոսագետի քարոզարշավին ուսուցիչների ներկայությունը պարտադի՛ր է. դպրոցի տնօրեններին հրահանգ է տրվել

Արարատի նախկին մարզպետ, ներկայում Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը շատ լավ գիտակցում է, որ համայնքի բնակիչների մեծ մասն իրեն չեն ընդունում, դա արտացոլված է նաև քարոզարշավի շրջանակում տարբեր բնակավայրեր ացելությունների ժամանակ մարդկանց սակավաթիվ լինելով, բայց դա ամենևին չի խանգարում նրան:

Հնարամիտ կոկորդիլոսագետը դրա լուծումը գտել է: Վեդի համայնքում իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները Oragir.news-ի հետ զրույցում ասացին, որ Սարգսյան Գարիկը խոշորացված համայնքում իր նշանակած վարչական ղեկավարների միջոցով է փորձում մարդկանց ներկայություն ապահովել իր քարոզարշավներին:

«Կոկորդիլոս Գարիկը վաղն այցելելու է Վանաշեն, Այգեվան, Արալեզ և Ոսկետափ: Կոնկրետ մեր բնակավայրում՝ Վանաշենում, դպրոցի տնօրենին հրամայել են, որպեսզի ուսուցիչներին պարտադրի ներկա գտնվել Գարիկի քարոզարշավին: Վանաշենի դպրոցի տնօրեն Հասմիկ Նահապետյանն էլ, սատարելով ՔՊ-ին, ուսուցիչներին պարտադրել է վաղը մեկ մարդու պես ներկա գտնվել քարոզարշավին: Գյուղում բոլորն էլ տեղյակ են, բոլորն էլ խոսում են այս մասին ու ամոթանք են տալիս... Մյուս կողմից էլ, եթե ուսուցիչները չգնան, կոկորդիլոսագետի ընտրվելու դեպքում կազատվեն աշխատանքից», - ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև հայտնեց, որ մյուս բնակավայրերի դպրոցներում ևս նման ցուցումներ են տալիս տնօրենությանը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու: Ընտրապայքարի են դուրս եկել 2 ուժ՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիոււմ ՏԻՄ ընտրութկոններ անցկացվեցին, սակայն որևէ ուժ չհաղթահարեց 50+1% շեմը, կոալիցիա ևս չկազմեցին, ուստի նոր ընտրություններ նշանակվեց: Նշենք նաև, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախորդ ընտրությունների ժամանակ պարտվել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը