Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 10:59 12-03-2022

Այս տարի բանկերի միջոցով ավելի շատ ամերիկյան փող է հոսել Հայաստան, քան ռուսական

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2022թ․-ի հունվարին հանրապետության բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարած փոխանցումների վիճակագրությունը, առանձնացնելով երկու հիմնական դոնոր երկրների՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի թվերը։ Հրապարակվում է նաև նախորդ տարվա՝ 2021թ․-ի համապատասխան ժամանակահատվածի վիճակագրությունը։ Այս հրապարակումն առանձնահատուկ է նրանով, որ նախկինում, բացարձակ մեծամասնությամբ ՌԴ-ից ՀՀ ուղարկված «դրամագլուխը» էապես գերազանցել է Միացյալ Նահանգներից կատարված փոխանցումներին։ Այս հունվարին իրավիճակի փոփոխություն է արձանագրվել։

Նախ․ 2021թ․-ի հունվարին աշխարհի տարբեր երկրներից ՀՀ է փոխանցվել 114մլն 447 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Երկու ամենամեծ «ստնտուներից», ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 38․9 մլն դոլարին համարժեք գումար, Միացյալ Նահանգներից՝ 35․3 մլն դոլար։ Միաժամանակ ՀՀ-ից դեպի այլ երկրներ է արտահոսել 82․1 մլն դոլարին համարժեք գումար։ Դեպի Միացյալ Նահանգներ՝ 16․6 մլն, դեպի ՌԴ՝ 20 մլն դոլար։ Զուտ ներհոսքը կազմել է 32․3 մլն դոլար։ ՌԴ-ից ներհոսքը եղել է 18․9 մլն, ԱՄՆ-ից՝ 18․6 մլն։ Գրեթե հավասարաչափ։

Բայց արդեն 2022թ․-ի հունվարին այդ մոտավոր հավասարակշռությունը խախտվել է։ Ներհոսքը մեծացել է հավասարվելով 127․9 մլն դոլարի։ ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 40․64 մլն դոլար, ԱՄՆ-ից՝ 40․87 մլն դոլար։ Արտահոսքը կազմել է 87․4 մլն դոլար։ Դեպի ՌԴ 23 մլն, դեպի ԱՄՆ՝ 13 մլն։ Արդյունքում դեպի ՀՀ զուտ ներհոսքը կազմել է 40․45 մլն դոլար, որից 17․5-ը ՌԴ-ից և 27․6 Միացյալ Նահանգներից։

Փաստորեն վերջին տասնամյակներում ՌԴ-ում աշխատող, ժամանակավորապես կամ մշտական ապրող հայ միգրանտներից շատ ավելի գումարներ է փոխանցվել Հայաստան, քան ԱՄՆ-ի հայ բնակչությունից։ Հավելած այն հանգամանքը, որ ՌԴ-ից Հայաստան ուղարկվող գումարների մի մասը փոխանցվում է ոչ բանկերով։ Այդուհանդերձ հունվարից սկսած այդ առումով նոր իրավիճակ է։ Իրադրությունը կարծես փոխվում է և ելնելով պատերազմի հետևանքով Ռուսաստանում տիրող ու սպասվող զարգացումներից, առաջիկա տասնամյակում թերևս Հայաստան հոսող ռուսական և ամերիկյան գումարների տարբերությունն ավելի կմեծանա ամերիկյանի օգտին, տրամաբանական բոլոր հետևանքներով հանդերձ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ