Ներքին 4 տարի առաջ - 16:16 08-03-2022

Տոների կապակցությամբ ծաղիկները թանկացել են 25-30%-ով

Օրացուցային հատուկ օրեր կան, որոնք ծաղկավաճառներինն են։ Շատ ծաղկավաճառներ, օգտվելով առիթից, որ տոն է, գերշահույթ ստանալու նպատակով ծաղիկների գները սկսում են բարձրացնել։

Ամեն տարվա տվյալներով՝ մարտի 8-ից սկսած հատկապես թանկանում են ծաղիկները։

Թե ինչպիսի՞ն է պատկերը այս տարի՝ Oragir.news-ը հետաքրքրվեց ծաղկի վաճառքով զբաղվող մի քանի խանութների աշխատակիցներից։

Ծաղկի խանութներից մեկի աշխատակցի տվյալներով՝ կանանց տոներին ծաղիկների թանկացումը կախված է մատակարարների հարկի գնից. «Երբ մատակարարը ծաղկի գները բարձրացնում է, բնականաբար մենք էլ չենք կարող չբարձրացնել, որպեսզի օգուտ ունենանք. բա մեր աշխատելու իմաստը ո՞րն է»։

Այսպիսով՝ ըստ Oragir.news-ի կատարած ուսումնասիրության, ծաղիկների գները թանկացել են միջինում 25-30%-ով.

ամենաշատ սպառվող կակաչի 1 հատի արժեքը նախկին 1000 դրամի փոխարեն դարձել է 1500-2000 դրամ,

ամենամեծ չափի կարմիր վարդի փունջը սկսվում է 120 հազար դրամից՝ հասնելով 250 հազար դրամի,

22.000 դրամանոց միջին երիցուկի մեկ փնջի արժեքը դարձել է 34.500 դրամ,

մեկ հատ կարմիր վարդի արժեքը 2000-2500 դրամ է:

Իրականում ծաղիկները երբեմն վաճառվում են իրենց ինքնարժեքից բավականին թանկ, և դրանք թանկանում են մինչև 50-70 տոկոսով։


Քնարիկ Պետրոսյան


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում