Ներքին 4 տարի առաջ - 16:52 03-03-2022

Վահագն Խաչատուրյանը խարիզմատիկ կերպար չէ. PR մասնագետ

Այսօր Վահագն Խաչտուրյանը ընտրվեց ՀՀ նախագահ: Խաչատուրյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը , Խաչատուրյանը մինչ այդ զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախագահի պաշտոնը : Այսօրվա նիստին ներկա էին միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները ,ովքեր հոտնկայս ծափահարություններով շնորհավորեցին նորընտիր նախագահին : Նախագահի ընտրության առաջին փուլը երեկ էր`մարտի 2-ին , սակայն ընդդիմությունը բոյկոտեց նիստը և չապահովվեց առաջին փուլով անցնելու համար անհրաժեշտ ձայների քանակ: Վահագն Խաչատուրյանը Հայաստանի 5-րդ նախագահն է:

Oragir.news-ը զրուցել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ `հարցնելով , թե նրա կարծիքով , ինչպիսին է Խաչատուրյանի քաղաքական կերպարը, արդյոք վերջինս ունի քաղաքական լիդերին բնորոշ հատկանիշներ:

« ՀՀ նախագահը պետք է խարիզմատիկ առաջնորդ լինի , ում կվստահի հասարակությունը և կառաջնորդվի վերջինիս ուղերձներով ու գործողություններով : Վահագն Խաչատուրյանը լիդերային հատկանիշներ չունի և խարիզմատիկ էլ չէ։ Խարիզմատիկ կերպարները տարբերվում են ուրիշներից յուրահատուկ որակներով և կարողություններով, առանձնանում են շրջապատից։ Խարիզմայի երկորդ անբաժանելի մասը նորույթն է, որով խազմատիկ մարդը զարմացնում է աջակիցներին։ Խարիզմատիկ վարքագիծը ենթադրում է որոշակի արարողակարգային մոտեցում՝ միջավայրը, խորհրդանիշերի օգտագործումը, ելույթների ժամանակ օգտագործվող վիզուալ բաղադրիչները։ Խարիզմատիկ կերպարը պետք է հաջողակ լինի, վճռական և հաղթական։ Ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ անկախ լինելու հանգամանքն է, որը վարքագծում պետք է հստակ երևա, որ կախում չունի որևէ մեկից և գործում է ի շահ պետության, և ոչ թե փոքր խմբի շահերին համապատասխան»:

Աստղիկ Ավետիսյանը Խաչատուրյանի կերպարը համեմատեց նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կերպարի հետ. «Եթե համեմատենք նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ապա կտեսնենք, որ Խաչատուրյանը չի փայլում նաև հաղորդակցային հմտություններով։ Սարգսյանը բարձր ինտելեկտ ուներ, դիվանագիտական փորձ և հրաշալի հաղորդակցային վարքագիծ, այս դեպքում մենք ականատես ենք լինում «անգույն կերպարի», որն այդքան էլ հակված չէ հարաբերությունների ու ակտիվ գործելաոճի»:

Անդրադառնալով նրան, որ Խաչատուրյանը ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, Ավետիսյանը նշեց , որ քաղաքական բանավեճերում առաջնային դիրքեր չի զբաղեցրել, ինչն էլ բերել է նրան, որ շատերի համար անհայտ է։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ մեծամասնության թեկնածուն է, հասարակության վստահությունն ավելի է նվազում, որովհետև այլընտրանքային, չեզոք, իրավիճակն ինքնուրույն գնահատող նախագահի թեկնածու չէ»:

PR ասոցիացիայի նախագահը նաև վերլուծեց նախագահի երեկվա ելույթը ԱԺ-ում. «Խաչատուրյանի արտաքին տվյալները բավարար են, վերբալ իմիջն ավելի թույլ է, որովհետև խոսքում հստակություն չկա, շատ բառեր խոսակցական մակարդակում են հնչում, հաճախ տպավորություն ենք ստանում, որ հարցերին պատասխանելուց տեղեկացված կամ իրազեկված չէ։ Քանի որ դահլիճից բացակայում էր ընդդիմությունը, ավելի տնային վիճակում էր, որովհետև հարմարավետ միջավայր էր վերջինիս համար։ Վստահ եմ, որ ընդդիմախոսների ներկայությունը հնարավորություն կտար առավել դիրքավորվել և առավել բացահայտվել որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Շարժումները, միմիկան համաչափ են, սակայն հաճախ դեմքին անորոշության շղարշ է իջնում, ինչն էլ անվստահություն է առաջացնում»:


Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան