Արտաքին 4 տարի առաջ - 16:12 03-03-2022

ՌԴ-ում ռազմական դրության մասին լուրերը սուտ են. Ուկրաինան ձգձգում է բանակցությունները. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ կապված Ուկրաինայում և Ռուսաստանում իրերի դրության հետ։ Ահա թե ինչ է նա ասել. Ռուսաստանի որոշ տարածաշրջաններում ռազմական դրություն մտցնելու և զինվորական տարիքի տղամարդկանց արտերկիր մեկնելու արգելքի մասին լուրերը «սուտ են»:

Ռուսական պատվիրակությունն այժմ սպասում է ուկրաինացի բանակցողներին։ Կրեմլը ենթադրում է, որ ուկրաինական կողմը կարող է ձգձգել բանակցությունները։ Բանակցությունների բուն բովանդակությունը չպետք է լինի հանրային քննարկման առարկա:

Պուտինը կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ և նիստի սկզբում կխոսի «հերոսաբար զոհված ռուս զինվորականների» մասին։ Նրա խոսքով՝ նրանց սխրանքը «կմտնի պատմության մեջ»։