Ներքին 4 տարի առաջ - 23:52 02-03-2022

ՎՏԲ բանկի քարտապանները որոշ բանկերի բանկոմատներից չեն կարողանա գումար կանխիկացնել

«ՎՏԲ-Հայսատան» բանկը հայտարարություն է տարածել, որ թեև բանկը շարունակում է ապահովել իր կողմից տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակը, սակայն առկա է խնդիր այլ բանկերի հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Հարգելի հաճախորդներ,
ՎՏԲ-Հայաստան Բանկի համար իր հաճախորդների մասին հոգատարությունն առաջնահերթ է:
Բանկը շարունակում է սպասարկել ֆիզիկական անձ հաճախորդներին՝ ապահովելով իր կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունների բարձր որակ։
Մարտ ամսվա կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է սահմանված ժամկետներում՝ մարտի 2-ին՝ ժամը 18:00-21:00:
Ստանալ կանխիկ դրամական միջոցներ, ինչպես և նախկինում, հնարավոր է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատներից և ՀՀ մյուս բանկերի բանկոմատներից, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում ՝ աշխատանքային օրերին:
Կանխիկի ստացումը հասանելի չէ Ինեկոբանկ, Յունիբանկ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ և HSBC Բանկ բանկերի բանկոմատներից։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում