Ներքին 4 տարի առաջ - 19:16 26-01-2022

Հետաքրքիր փաստեր Նաիրի Սարգսյանի մասին

Այսօր վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է նրա օգնական Նաիրի Սարգսյանը, որը, ըստ տեղեկությունների, կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ստորև ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ՝ Նաիրի Սարգսյանի մասին։

- Վարչապետի աշխատակազմում Նաիրի Սարգսյանը ամսական 1 միլիոնից ավել վարձատրություն է ստացել։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 13 մլն 315 հազար դրամ։

- Թեև Նաիրի Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «անբաժան ուղեկիցն էր», սակայն, ըստ նրա պաշտոնական կենսագրության, նա անկուսակցական է, այսինքն՝ չի անդամագրվել ՔՊ-ին։

- Նաիրի Սարգսյանը մասնագիտությամբ հաշվապահ աուդիտոր է, երկրորդ մասնագիտությունը՝ Java ծրագրավորող։

- Նաիրի Սարգսյանը 2012-ից 2018 թվականներին եղել է սոցապ նախարարի օգնական, այդ տարիներին սոցապ նախարարը Արտեմ Ասատրյանն էր։

- Նաիրի Սարգսյանը բավականին ակտիվ է «Տիկ-տոկ» սոցիալական հարթակում, նա իր երեխայի մասնակցությամբ տեսանյութեր է տեղադրում, իսկ իր վերջին տեսանյութում սովորեցնում է, թե ինչպես անպիտան շիշը պատուհանից դուրս շպրտել՝ ենթատեքստում ունենալով, որ պետք չէ աղբ նետել ամեն պատահած վայրում։ Նրա այս հոլովակի մասին բավականին ուշագրավ մեկնաբանություններ եղան, մասնավորապես, որ մի եղբայրը շիշ բռնող է, մյուսը՝ շպրտող։

- Թեև արտաքնապես Հայկ և Նաիրի Սարգսյանները իրար շատ նման են, սակայն բնավորությամբ բավականին տարբեր են։ Վարչապետի օգնական լինելու ժամանակահատվածում Նաիրին հաճախ է առնչվել լրագրողներին, սակայն, ի տարբերություն իր եղբոր, մշտապես իրեն պահել է կոռեկտ և հարգալից, նա գրեթե չի հայտնվել սկանդալների կենտրոնում։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան