Ներքին 4 տարի առաջ - 12:29 25-01-2022

Արսեն Թորոսյանը ՄԻՊ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել. Արման Թաթոյան

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին հրապարակվել է ՄԻՊ-ի արտահերթ՝ «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» զեկույցը:

Արսեն Թորոսյանը դրանից հետո հայտարարել է, մասնավորապես, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը մի քանի օր է՝ թմբկահարում է «Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին» ու շեշտել, որ «արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը»։

Արման Թաթոյանն ի պատասխան նշում է, Թորոսյանի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ «զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել»՝ հավելելով, որ զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ:

Թաթոյանը նաև մի շարք հարցեր է մատնանշում՝ ինչպե՞ս կբացատրի առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց սռհասարակ նրանց համաձայնության:

Նշվում է, որ ՄԻՊ-ի զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են առողջապահության գործող նախարարի օրոք:

Արման Թաթոյանն իր հայտարարության մեջ պահանջում է չքաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել Թորոսյանի՝ նախարարի պաշտոնում աշխատած ժամանակվա (2018 մայիս-2021 թթ. հունվար) անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur