Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:21 13-01-2022

Բնական է, որ մեկ ստորագրահավաքով Արցախի օկուպացված տարածքը չենք վերադարձնելու․ Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանը թուրքական միջանցք չէ» հայտարարությանն այս պահի դրությամբ 10 հազարից ավելի մարդ է միացել։

Շա՞տ է։ Իմ հաշվարկով մոտ 5000 մարդ էր ստորագրելու։ Բայց ձեր ակտիվ տարածելու ու մասնակցության շնորհիվ, հարգելի ընկերնե՛ր, ստորագրեցին 10 հազար հոգի։

Քի՞չ է։ Եթե հայերի երևակայական 10 մլն թվաքանակի հետ համեմատենք, ապա իհարկե շատ քիչ է, բայց իրականում հայերը 10 մլն չեն, հայտարարությունը տեսել են շատ ավելի քչերը, է՛լ ավելի քչերն են հասկացել, թե ինչ նկատի ունենք, ոմանք հասկացել են, բայց չեն կարողացել ստորագրել (ընդհանրապես, change.org-ի համակարգը հեչ ինտուիտիվ չէ, իմ մոտ միայն 2-րդ անգամից ստացվեց այնպես ստորագրել, որ ստորագրությունս հաստատվի), ոմանք էլ ուղղակի չեն հավատում սենց «անլուրջ բաներին»։

Բնական է, որ մեկ ստորագրահավաքով Արցախի օկուպացված տարածքը չենք վերադարձնելու... Էն, որ ասում են. «Ի սկզբանե էր Բանն»... Ցանկացած գործ սկսվում է խոսքից։ Ճիշտ խոսքից։
Այսօրվա իրավիճակում, երբ շատերը, կարծես թե, մոռացել են պարզ ճշմարտությունները, պետք է սկսել դրանք հիշեցնելուց։ Անթիվ-անհամար անգամներ։

Մեզ փորձում են համոզել, որ մենք է՛լ երբեք չենք հաղթելու, որ մենք չմոներ ենք, որ ազգի արժանի չենք։ Մեզ անընդհատ փորձում են լռեցնել՝ օրակարգերն աղբով լցնելուց սկսած, մեզ «Ֆեյսբուքում» արգելափակելով ու քրգործեր հարուցելով վերջացրած։ Թուրքերը, նիկոլաթուրքերը, մի խոսքով՝ հակաՀայաստանը։

Բայց քաք են կերալ... Բառ առ բառ, ուղերձ առ ուղերձ ազատագրելու ենք սկզբում գաղափարների մարտադաշտը, հաստատելու ենք ազգային ասելիքը, հետո իրականը...

Քանի դեռ կանք, քանի գեթ մեկ հայ ազգայնական ողջ է, հայկական պետականության գաղափարը չի մեռնելու։

Այս հայտարարությունը զուտ առաջին քայլերից մեկն է, որը ես հաջողված եմ համարում։ Ապրե՛ն բոլոր նրանք, ովքեր մասնակցեցին տարածմանը...

Հայտարարության հղումը՝ այստեղ։

Ռևանշ լինելու է»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին