Արտաքին 4 տարի առաջ - 13:06 10-01-2022

Ուիլ Սմիթն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ դրամայում տղամարդու լավագույն դերակատարման համար

ԱՄՆ-ում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը։ Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն արժանացել է գլխավոր մրցանակի՝ դրամայում «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմում:

Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի հիմնադիրը սոցցանցերում հավելել է, որ տվյալ մրցանակին բացի Սմիթից հավակնել են՝ Բենեդիկտ Քամբերբեթչը («Շան իշխանությունը»), Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Դենզել Վաշինգտոնը («Մակբեթ») և Մահերշալա Ալին («Կարապի երգը»):

«Ոսկե գլոբուս» է շահել նաև «Թիկ-թակ-բում» մյուզիքլը, կատակերգությունում/մյուզիքլում տղամարդու լավագույն դերի համար Էնդրյու Գարֆիլդը, երկրորդ պլանի դերի համար՝ Քոդի Սմիթ-Մակֆին («Շան իշխանությունը»):

«Ռիչարդ արքա» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է Ուիլ Սմիթը, պատմում է թենիսիստուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամսների հոր կյանքի մասին։

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է փակ ռեժիմով և չի հեռարձակվել համացանցով, քանի որ միջոցառումը մասնավոր բնույթ է կրել։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով