Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:46 05-01-2022

Լոռեցին իր ունեցվածքը նվիրել է ՊԵԿ-ին

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչն իր ունեցվածքը նվիրել է ՀՀ ՊԵԿ–ին։ Նվիրատվությունն ընդունելու մասին որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։ Դրա համաձայն` 2021 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Աշոտի Անտոնյանը` հայտնելով, որ ցանկություն ունի իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Սարչապետ համայնք, գյուղ Ձորամուտ 2-րդ փողոց 23 հասցեում գտնվող գույքը (84.8 քմ բնակելի տունը, 9.1 քմ մառանը, 20.7 քմ անասնաշենքը, 8.8 քմ տնտեսական սենյակը, 19.4 քմ ավտոտնակը և 0.333 հա հողամասը) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին: Ըստ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի` քաղաքացին այդ տարածքը չի օգտագործում, իսկ այն գտնվում է ՊԵԿ–ի Գոգավանի մաքսային կետին մոտ: «Նշված տարածքը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ և հարակից հողամասերը, որոնք արդեն իսկ ամրացված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, կկազմեն մեկ ամբողջություն և ավելի արդյունավետ կդառնա սահմանային հսկողություն իրականացումը»,– ասված է քաղաքացուց նվիրատվությունն ընդունելու որոշման նախագծում։ Որոշման համաձայն` նոր տարածքը ևս ներառվելու է սահմանային հսկողության գոտում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով