Ներքին 4 տարի առաջ - 18:20 02-01-2022

Իջևանում հրդեհ է բռնկվել

Հունվարի 2-ին, ժամը 10։14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչություն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցում` կամրջի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կենդանիների կերերի խանութի նկուղային հարկում (մոտ 60 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:26-ին: Խանութի մոտակայքում այրվել է խոտածածկույթ (մոտ 30 քմ), նկուղային հարկում՝ (մոտ 60 քմ) կուտակված ստվարաթղթե արկղեր և մասամբ ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 35 քմ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով