Ներքին 4 տարի առաջ - 15:22 30-12-2021

ՃՈ պետը հորդորել է խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին ներողամտություն չի ցուցաբերելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառելու է օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները, այս մասին իր ուղերձում նշել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Նա հորդորում է ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները:

«Հարգելի՛ վարորդներ, ուղևորներ և հետիոտներ, իմ և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն բարեկեցություն և անվտանգ երթևեկություն: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ Ճանապարհային ոստիկանությունը տոնական օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ի նշան արդյունավետ համագործակցության ակնկալելով նաև ձեր կարգապահությունը: Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց:

Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները»,-նշել է Ճանապարհային ոստիկանության պետ:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան