Ներքին 4 տարի առաջ - 23:11 28-12-2021

Հայաստանը՝ ամեն ինչից վեր․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե ձեզ թվում է, որ ես «սկզբնական» ու «նորակոչ» նիկոլականների թվում ընկերներ ու հարազատներ չեմ ունեցել, ապա չարաչար սխալվում եք։ Ունեցել եմ։ Ու շատ եմ ունեցել։

Եթե ձեզ թվում է, որ այդ մարդկանց հետ կապերը կտրուկ խզելը հեշտ է եղել, ապա նույնպես չարաչար սխալվում եք։ Մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, տարբեր առիթներով իրար «մեջք ենք պահել», տարբեր առիթներով իրար ապացուցել ենք, որ ընկերությունն ու հարազատությունը արժեքավոր են մեզ համար։

Բայց «սև նոյեմբերից» հետո ամեն ինչ փոխվել է։ Որևէ նիկոլականի անգամ բարևելն եմ համարում անպատվաբեր արարք։ Ուր մնաց՝ անձնական հարաբերություն պահպանելը։

«Առողջ ռադիկալիզմը» սկսում է հենց անձնականից։ Դա ի՛մ ընտրությունն է, և ես այն կատարել եմ գիտակցված։

Ուստի, «դե քաղաքականը՝ քաղաքական, բայց անձնականը ուրիշ է» ասողներին ու այդ «սկզբունքի» ներքո նիկոլականների հետ հարաբերություն պահողներին, մեղմ ասած, չեմ հասկանում։ Ու չեմ վստահում։

Հայաստանը՝ ամեն ինչից վեր»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից