Ներքին 4 տարի առաջ - 12:03 25-12-2021

Ահազանգում են ՊՆ-ից. նախարարը չի ստորագրում հրամանը

Պաշտպանության նախարարությունից Oragir.news-ին ահազանգում են, որ արդեն 4-րդ օրն է` անհայտ է ՊՆ աշխատակիցները կստանա՞ն պարգևավճար, թե՞ ոչ:

Մեր աղբյուրն ասաց, որ պարգևավճար տալու վերաբերյալ հրամանի նախագիծն արդեն պատրաստ է, բյուջեն հաշվարկված է, սակայն փոխնախարար Կարեն Բրուտյանն այն չի ներկայացնում նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի վերջինս ստորագրի հրամանը, մինչդեռ ռազմական ոստիկանության աշխատակազմն արդեն ստացել է պարգևավճարները:

Զինվորականներն ու ՊՆ աշխատակիցները տարակուսում են, որ իրենք ամենից շատն են իրենց կյանքը վտանգում, սակայն պարգևավճար չպիտի՞ ստանան, իսկ ցուցարար ծեծող ոստիկանների պարգևավճարը չեն ուշացնում:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ՊՆ-ից և պարզաբանում ստանալ, սակայն մեր բազմաթիվ զանգերը անպատասխան մնացին:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին