Ներքին 4 տարի առաջ - 23:44 24-12-2021

Պետական ատրիբուտներին պետք է պատշաճ վերաբերվենք․ Փաշինյան

Պետական ատրիբուտներին պետք է պատշաճ վերաբերվենք։ Այդ մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին, թե ինչպես են պաշտոնյաներն ու պատգամավորներն իրենց աշխատասենյակներում իր լուսանկարը կախել, եթե ընդդիմադիր եղած ժամանակ ինքն անձամբ քննադատել է նախորդ իշխանությանը Սերժ Սարգսյանի լուսանկարը պատից կախելու համար։

«Ես ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանի նկարը ՀՔԾ քննիչի աշխատասենյակում է կախված եղել։ Ես երբեք չեմ ասել, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում երկրի ղեկավարի նկարը չի կարող կախված լինել։ Հեղափոխության սկզբնական շրջանում, այո, չի եղել, բայց հետագայում հասկացել ենք, որ պետական ատրիբուտների հարցում երկչոտ չպետք է լինենք՝ եթե պատասխանատվություն ենք ստանձնել, ուրեմն, արարողակարգերին էլ պետք է ուշադիր լինենք»,- բացատրեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին