Ներքին 4 տարի առաջ - 14:56 21-12-2021

Դատարանը հետաձգել է Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը: Գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ դատարանն ստացել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ։ Միջնորդությունը չէր տրամադրվել մեղադրող կողմին, և փաստաթղթին դատախազները ծանոթացան նիստերի դահլիճում։

Ներկայացնելով միջնորդությունը՝ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա հունվարի 24-28-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին իր պաշտպանյալը, որպես ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, պետք է ներկա լինի։ Նա նաև հիշեցրել է պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչի մասին նաև նշվում է ՍԴ վերջին որոշման մեջ։ Պաշտպանական կողմը խնդրել է նաև նշված օրերին դատական նիստեր չնշանակել և սահմանային տեղաշարժի արգելքը վերացնել։

Պաշտպան Սահակյանը նաև հայտնել է, որ դատարանի կողմից Գևորգյանի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը սահմանափակող որոշման պատճառով նրան չի հաջողվել մասնակցել դեկտեմբերի 14-ին կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստին։ Պատգամավորը չի կարողացել նույնիսկ հեռավար մասնակցել, քանի որ հենց այդ նույն ժամին՝ Երևանի ժամանակով 13։00-ին դատական նիստն էր նշանակված։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել է, նշելով, որ ներկայացված միջնորդության հիմնավորումները խեղաթյուրում են ՍԴ որոշումը։ Ըստ նրա՝ ՍԴ որոշման մեջ խոսվում է պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչը կապ չունի Արմեն Գևորգյանի հետ․ «Նա չի օգտվում պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ սահմանադրական կարգավորումները վերաբերում են քրեական հետապնդում հարուցելու կապակցությամբ անձեռնմխելիությանը»:

Իր հերթին Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ դատախազությունն անհարգալից վերաբերմունք է դրսևորում խորհրդարանի և ժողովրդի քվեն ստացած պատգամավորների նկատմամբ։ Նա նաև հիշեցրեց, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ՍԴ-ն հակասահմանադրական և ապօրինի ճանաչեց այն մեղադրանքները, որոնք պաշտպանում էր դատախազությունը։

«Անկախ նրանից, ենթարկվում է պատգամավորը քրեական հետապնդման թե՝ ոչ, պետք է ստեղծել պայմաններ, որ այդ գործընթացը չխանգարի ԱԺ-ի բնականոն գործունեությանը, որպեսզի պատգամավորն իր լիազորությունները լիարժեք կատարի», - նշել է Արմեն Գևորգյանը։

Լսելով կողմերին, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ պաշտպանական կողմն այս պահի դրությամբ ոչ ամբողջական տեղեկատվությունն է տրամադրել։ Խոսքը ԱԺ նախագահի գրության մասին է, որտեղ պետք է նշվեն ՀՀ-ից մեկնելու և վերադառնալու հստակ ամսաթվերը։ Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև այդ տեղեկատվության ստանալը։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան