Ներքին 4 տարի առաջ - 23:53 14-12-2021

Ձեռքներդ հեռու Հայաստանից, անհայրենիք ստահակներ․ Կարին Տոնոյան

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չի լինելու, հայը թուրքին չի ներելու...

Ինձ արդեն երկար ժամանակ ասում են, թե Ժիրայր Լիպարիտյան կոչված մարդը խելացի է, լսեք նրան. ահա, թե ինչ կասեմ ես նրան ու նրա գաղափարակից լտպականներին ու իրենց ծնունդ նիկոլաղանդավորներին֊ երբ որ ձեր զավակների կյանքը կնվիրեք այս հողի համար, այն օրն էլ կվաստակեք իրավունք խոսելու այս հողի ճակատագրի մասին, իսկ հիմա՝ չհամարձակվեք անգամ երազել, թե մենք՝ հայերս երբևէ կներենք կամ կհաշտվենք թուրքերի ու ձեզ նման թրքասերվածների հետ։

Եթե անգամ այսօր Հայաստանում չգտնվեն այնքան հայորդիներ, որ շարունակեն մեր որդիների պայքարը, ապա նրանց մեծացող զավակներն են մի օր բարձրացնելու պայքարի դրոշը։ Ձեռքներդ հեռու Հայաստանից, անհայրենիք ստահակներ, գնացեք գրողի ծոցը ձեր ազգակից թուրքերի հետ և գուրգուրեք իրար ինչքան կուզեք, հինգ հազար ազնվագույն հայորդիների արյո՞ւնն էին թուրքերը գնահատել ձեզ շպրտվող ողորմություն֊ եղբայրությունը, փորածախ մուրացիկներ, բավական է, էլ ուժ չկա ձեր տեսակին հանդուրժելու»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի